Armenian ARMSCII Armenian
Կ-038-26.06.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀO-189-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գործողության ժամկետի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 22-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին ուսումնասիրել անշարժ գույքի կադաստրի ոլորտի կարգավորումները եւ ներկայացնել այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման առաջարկություններ:

««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է արդի իրավիճակից բխող որոշ պահանջների վերանայման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենքի համաձայն՝ անշարժ գույքի գնահատումը կարող է իրականացվել միայն անշարժ գույքի գնահատողների (այսուհետ նաեւ՝ Գնահատող) կողմից, որոնք սահմանված կարգով ստացել են անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական:

Որակավորման վկայական ստանալու համար անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնել ցանկացող անձը քննությանը մասնակցելու համար պետք է վճարի պետական տուրք 3000 դրամի չափով եւ անձամբ ներկայանա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ներկայացնելով՝ դիմում-հայտ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը եւ մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Այնուհետեւ, 20 օր հետո հայտատուն պետք է դրական հանձնի որակավորման քննությունը, ինչից հետո, եռօրյա ժամկետում, ստանա վկայական:

Ընդ որում, Օրենքի 21 հոդվածի պահանջների համաձայն նշված վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է 20000 դրամ պետական տուրք:

Այսպիսով, Գնահատողի որակավորման վկայականի ստացման բիզնես գործընթացը տեւում է 23 օր եւ դրա համար հայտատուն վճարում է 23.000 դրամ պետական տուրք:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման եւ գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտ է կրճատել անշարժ գույքի գնահատողի որակավորման ընթացակարգի հետ առնչվող ծախսերը:

4. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման, անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցողների շրջանում գործունեության իրականացման հետ առնչվող ծախսերի կրճատման տեսանկյունից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականի համար գործողության ժամկետ սահմանելը ոչ արդյունավետ է, հատկապես այն դեպքում, երբ Գնահատողը զբաղվել է գնահատման գործունեությամբ եւ նրա մասնագիտական գիտելիքները դրա արդյունքում ավելանում են, եւ ոչ թե ընդհակառակը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից որակավորվող բոլոր այլ մասնագետները, մասնավորապես քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության մասնագետները արդեն իսկ որակավորվում են անժամկետ, առաջարկվում է նույն մոտեցումը կիրառել նաեւ անշարժ գույքի գնահատման մասնագետների նկատմամբ: Հարկ է նաեւ նշել, որ գնահատողների որակավորման պահանջի հիմնանպատակը այդ բնագավառում բանիմաց, որակյալ մասնագետների ներգրավումն է, ինչը լիովին ապահովվում է որակավորման մեկ անգամյա ստուգմամբ: Ինչ վերաբերվում է Գնահատողների հետագա գործունեությանը, ապա վերջիններիս աշխատանքների որակի նկատմամբ լիազոր մարմինը իրականացնում է հետեւողական հսկողություն եւ ունի որակավորման վկայականի գործողության դադարեցման իրավասություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կազմակերպություններ եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի փորձագետի խորհրդատվությամբ:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնի:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, մասնավորապես` ուժը կորցրած են ճանաչվում անշարժ գույքի գնահատողի վերաորակավորման եւ որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում` վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ դրույթները:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են անշարժ գույքի գնահատման ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականը տրամադրել անժամկետ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է՝ սահմանել, որ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով լիազոր մարմնի կողմից ֆիզիկական անձին անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականը տրվում է անժամկետ՝ նախկին երեք տարվա ժամկետի փոխարեն:

Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված` «անշարժ գույքի գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկի» տվյալների՝ 19.02.2015 թվականի դրությամբ անշարժ գույքի որակավորում ունի 156 անձ, որից երկուսի վկայականը դադարեցված է: Ընդ որում, 2015 թվականին լրանում է 43 անձի վկայականի ժամկետը, 2016 թվականին՝ 67, 2017 թվականին՝ 42, իսկ 2018 թվականին 2 անշարժ գույքի գնահատողի որակավորում ունեցող անձանց վկայականի ժամկետը: Որակավորման վկայական ստանալու համար անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնել ցանկացող անձը, քննությանը մասնակցելու եւ վկայականի տրման համար, վճարում է համապատասխանաբար՝ 3,000 եւ 20,000 դրամ պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն՝ սկսած 2018 թվականից: Ազդեցության չափը 2018 թվականին կկազմի նվազագույնը 989,000 դրամ, 2019 թվականին՝ 1,541,000 դրամ, 2020 թվականին՝ 966,000 դրամ: Հետագա տարիներին ՀՀ պետական բյուջեի վրա բացասական ազդեցության տարեկան միջին չափը կկազմի նվազագույնը 1,180,667 դրամ:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:


Եզրակացություն

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն: