Armenian ARMSCII Armenian
Կ-0411-29.06.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 441 -րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառը.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ՝ նոր խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաեւ խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած եւ գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչեւ դրանց 5-ապատիկը ներառող չափերը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասում ամրագրված չափորոշիչը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 442 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում, ինչպես նաեւ 126-րդ, 158-րդ եւ 1823 -րդ հոդվածներում «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 1101 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «թմրանյութեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 1102 -րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ՝ նոր խմբագրությամբ.

«Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».

2) 1-ին եւ 2-րդ մասերում «Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն)» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ՝ նոր խմբագրությամբ.

«3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր եւ զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 1-ին եւ 2-րդ հավելվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: