Armenian ARMSCII Armenian
Կ-046-03.07.2017-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-114-Ն օրենքի /այսուհետ՝ օրենք/ 4-րդ հոդվածի 2-րդ մասում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնին» բառերով, 3-րդ մասում « գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերը փոխարինել «լիազորված մարմինը» բառերով:

Հոդված 2. Օրենքի՝

1. 5-րդ հոդվածի 1-ին մասում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին» բառերը փոխարինել «լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձին» բառերով,

2. 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմինը» բառերով,

3. 5-րդ հոդվածի 2-րդ մասում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի» բառերով,

4. 5-րդ հոդվածի 5-րդ մասում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: