Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-049-03.07.2017-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1128 -րդ հոդվածով.

«Հոդված 1128 . Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների  մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը

Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 238-րդ հոդվածում «1127 » թիվը փոխարինել «1128 » թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած ոչ սպանդային մթերքի իրացման համար առանձին վարչական պատասխանատվություն սահմնաված չէ:

Ներկայումս սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջ սահմանված չէ, եւ սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում սահմանված չէ սպանդանոցային ծագման մսի իրացման պահանջ, եւ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու եւ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք իրացմանն անցնելու պահանջը, պետք է օրենքով սահմանված լինի սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի վերամշակման (մշակման), իրացման, վաճառելու, մատակարարման կամ ներմուծման պահանջ:

Ներկայումս հանրապետությունում սպառվող թարմ պաղեցված միսը ստացվում է ոչ սպանդանոցային պայմաններում՝ բակային մորթի միջոցով, որի արդյունքում խախտվում են մորթի եւ մորթից ստացված մսի տեղափոխման եւ իրացման սանիտարահիգիենիկ պահանջները, մորթի արդյունքում ստացված սպանդային մթերքը երկրորդային միկրոբային աղտոտվածության արդյունքում ոչ միայն որակազրկվում է, այլեւ դառնում է վտանգավոր, խախտվում են սպառողի իրավունքները եւ վտանգվում է սպառողի առողջությունը եւ սպառողը չգիտի ինչ ծագման, որակի եւ անվտանգության միս է սպառում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու եւ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու պահանջով, եւ պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի վերամշակման (մշակման), իրացման, վաճառելու, մատակարարման կամ ներմուծման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնապաստի  պատական վերահսկողության առավել արդյունավետ իրականացնելուն:

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի եւ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը  պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր փոխադրող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներ սահմանված են ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի թիվ 34-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1560-Ն որոշմամբ, «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով: Լիազոր մարմնի կողմից սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր փոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողությունն իրականացվում է ստուգումների ընթացքում  ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 970-Ն եւ փետրվարի 28-ի թիվ 338-Ն որոշումներով սահմանված պահանջների նկատմամբ, ինչպես նաեւ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար տրամադրվում է սանիտարական անձնագիր, որի տրամադրման կարգով եւս կսահմանվեն դրույթներ, որոնք կապահովեն հսկողության ընթացակարգ:

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի եւ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու անհրաժեշտությամբ:

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու եւ սպանդանոցային ծագման թարմ պաղեցված մսի իրացմանն անցնելու հանգամանքը՝ անհրաժեշտ է իրացման համար սահմանել  առանձին վարչական պատասխանատվության հոդված: Սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզվել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:

Այսինքն օրենքի ընդունումը կվերացնի նշված օրենսդրական բացը, լիազոր մարմինը ամբողջական եւ լիարժեք կիրականացնի օրենքով իրեն վերապահված սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության ենթարկելով տնտեսավարող սուբյեկտներին:

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի եւ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու անհրաժեշտությամբ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի եւ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու, լիազոր մարմնի կողմից  ամբողջական եւ լիարժեք օրենքով իրեն վերապահված սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության բնագավառում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հանգամանքով:

Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

Պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնապաստի  պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացմանը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ, ինչը կնպաստի պետական վերահսկողության ընթացքում պարզել հետագծելիությունը, հնարավորություն կստեղծի բացահայտել շուկայահանված մսի եւ մասամթերքի ծագումը, ինչպես նաեւ կբարձրացնի սպառողների իրազեկվածության աստիճանը:

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  առաջարկվում է սահմանել սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի եւ կենդանական ծագման հումքի վերամշակման (մշակման), իրացման, վաճառելու, մատակարարման կամ ներմուծման պարտադիր պահանջ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնապաստի  պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացնելուն:

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը թույլ կտա ունենալ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի, վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի եւ մսամթերքի պատշաճ մակնշման պահանջ, ինչը կնպաստի մթերքի հետագծելիությունը պարզելու եւ կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը:

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը թույլ կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերամշակել (մշակել), վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք եւ սպանդից ստացված այլ մթերք, ինչը թույլ կտա մորթը իրականացնել սպանդանոցներում եւ  արդյունքում սպանդանոցում կենդանու մորթը կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի պատշաճ մսի անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջը  առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում մսի պահպանում՝ պաղեցմամբ եւ սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում եւ համապատասխան տրանսպորտային միջոցներով:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,  ««Սննդամթերքի անվտանգության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽUԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱUԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,  «Սննդամթերքի անվտանգության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են մասնակի, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Նշված ակտերի նախագծերի իրավական կարգավորման ազդեցությունը դրական կարող է լինել բնապահպանական վերահսկողության առումով, քանի որ անասունների սպանդի որոշակի իրավական կարգավորման արդյունքում առավել հեշտանում է բնապահպանական վերահսկողությունը առաջացող թափոնների մասով:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային պայմաններում մորթված կենդանիների մորթից գոյացած մթերքը եւ կենդանական ծագման հումքը (կաշի, մազածածկ վերջույթներ, մարսողական համակարգ) շրջանառության մեջ դնելու նպատակով ձեռքբերելը կամ շրջանառության մեջ դնելը կամ վերամշակելը (մշակելը), բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ)՝ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր կլինեն վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք եւ կենդանական ծագման հումք՝ բացառությամբ որոշ դեպքերի:

Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է նախատեսել ոչ սպանդանոցային պայմաններում մորթված կենդանիների մորթից գոյացած մթերքը եւ կենդանական ծագման հումքը վերամշակելու (մշակելու), իրացնելու, վաճառելու, մատակարարելու, ներմուծելու համար սահմանել վարչական պատասխանատվություն` բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի:

Նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են տեղական մսամթերքի շուկային: Այնուամենայնիվ, Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

Եզրակացություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ)՝  (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր կլինեն վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք եւ կենդանական ծագման հումք, բացառությամբ՝ որոշ դեպքերի:

Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է նախատեսել ոչ սպանդանոցային պայմաններում մորթված կենդանիների մորթից գոյացած մթերքը եւ կենդանական ծագման հումքը վերամշակելու (մշակելու), իրացնելու, վաճառելու, մատակարարելու, ներմուծելու համար սահմանել վարչական պատասխանատվություն՝ բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

  
  
  
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 636-Ա որոշումը:
 
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
 
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ Մ  

8 հունիսի  2017 թվականի  N  636 - Ա
 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  

2017 թ. հունիսի 29
        Երեւան


Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ