Armenian ARMSCII Armenian
Կ-066-11.07.2017-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ 176-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունում, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 4.1-ին կետերում, 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում եւ 4-րդ մասում, 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 5-րդ մասում, 17-րդ հոդվածում «վկայագիր» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը.».

2. 1-ին մասը լրացնել 5.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը` հայտատուի ցանկությամբ.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանվում են առանց սահմանափակումների ենթակա մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների:»:

ՀՈԴՎԱԾ 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։