Armenian ARMSCII Armenian
Կ-070-14.07.2017-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին: Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը «Երեւանը: բառից հետո լրացնել «հանրային իրավունքի: բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով: բառերից հետո լրացնել «եւ այլ օրենքներով: բառերը:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն: բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին: բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս,

«3. Երեւանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով::

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  22-րդ կետում «որեւէ խմբակցության: բառերը փոխարինել «անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի: բառերով.

2) 36-րդ կետը «քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է: բառերից հետո լրացնել «քաղաքապետին եւ: բառերը:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37-րդ կետով.

«37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները:::

Հոդված 5. Օրենքի 12-րդ եւ 53-րդ հոդվածների 1-ին մասերում, 83-րդ հոդվածի  2-րդ մասում «քառամյա: բառը փոխարինել «հնգամյա: բառով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «դադարեցման: բառից հետո լրացնել «կամ դադարման: բառերը:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «չորս: բառը փոխարինել «հինգ: բառով:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.

6) նա հրաժարական է տվել:

2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ  հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա,  քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում  է խմբակցության ղեկավարի կամ ավագանու անդամի ներկայացուցչի կողմից:::

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.
«1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով` ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երեւանի վարչական տարածքում:::

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ

«1.1 Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն 2 օր առաջ::

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:::

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում «խմբակցության ղեկավարին: բառերից հետո լրացնել «եւ քաղաքապետին: բառերով.

2) 4-րդ մասից հանել «,եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ: բառերը:

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածուի առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի  եւ (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը::.

2) 8-րդ մասը «համապատասխան խմբակցությունը: բառերից հետո լրացնել «իսկ դրա անհնարինության դեպքում` հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա: բառերը:

Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը

1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:

2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

6) մահացել է:

3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում.

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի` ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:::

Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում` քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:::

Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «պարտադիր: բառերը փոխարինել «սեփական: բառերով.

2) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. կազմակերպում է ավագանու աշխատանքները, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.:.

3) 3-րդ կետը «կառուցվածքային: բառից հետո լրացնել «եւ առանձնացված:  բառերը.

4) 4-րդ կետը «շինությունների: բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հողամասերի: բառերը.

5) լրացնել նոր 6.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.:.

6) 14-րդ կետը «առաջարկություն: բառից հետո լրացնել «քաղաքապետին եւ: բառերը.

7) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) բացառապես սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ::

Հոդված 17. Օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ  հոդվածների 1-ին մասերից  «պարտադիր: բառը փոխարինել «սեփական: բառով:

Հոդված 18. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 19. Օրենքի 56.1-ին հոդվածի վերնագրում, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ մասերում «համայնքի ղեկավար: բառերը փոխարինել «քաղաքապետ: բառով:

Հոդված 20. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 21. Օրենքի 64-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասի առաջին պարբերությունում`   «բնապահպանության: բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության: բառերով:

Հոդված 22. Օրենքի 66-րդ հոդվածի`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում:.

2) 1-ին մասի ամբողջ տեքստում «քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառում: բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում: բառերով:

Հոդված 23. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 69. Քաղաքապետի`  համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները

«1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական եւ պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաեւ  ավագանու կողմից սահմանված կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:

2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին::

Հոդված 25. Օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի «քաղաքապետի կամավոր լիազորությունների: բառերը փոխարինել «համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների: բառերով:

Հոդված 26. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «պարտադիր եւ կամավոր: բառերը փոխարինել «սեփական: բառերով:

Հոդված 27. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «23.00: թիվը փոխարինել «24.00: թվով:

Հոդված 28. Օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհնարինության դեպքում, վարչական շրջանի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:::

Հոդված 29. Օրենքի 105-րդ հոդվածի`

1) 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն: բառերը փոխարինել «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմին: բառերով.

2) 6-րդ մասում «օրենքի: բառը փոխարինել «օրենքով: բառով եւ հանել «77.3-րդ-77.5-րդ հոդվածներով: բառերը:

Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: