Armenian ARMSCII Armenian
Կ-0762-17.07.2017-ԱՍ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումը.

1) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2.5-րդ կետից հանել «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը:

2) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2.6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3) 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.   
 
«13) Գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու  համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»:
 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: