Armenian ARMSCII Armenian
Պ-108-31.07.2017-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի» բառերով:
 
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումների հաշվարկման մեխանիզմը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետական ծառայողների համար սահմանված պարգեւատրման մեխանիզմներին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ