Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1092-03.08.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Քրեակատարողական ծառայությունը ղեկավարում է քրեակատարողական ծառայության պետը:»:

Հոդված 2. Օրենքում համապատասխան հոլովաձեւերով «վարչություն» բառը փոխարինել «ծառայության կենտրոնական մարմին» բառերով, «վարչության պետ» բառերը փոխարինել «ծառայության պետ» բառերով, «վարչության պետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով, «վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ծառայության պետի տեղակալ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

1. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը պետական հիմնարկ է, որը գործում է uույն oրենքին եւ իր կանոնադրությանը համապատաuխան: Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը ղեկավարում է քրեակատարողական ծառայության պետը:

2. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությունը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ քրեակատարողական ծառայության պետի ներկայացմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.».

2) 1-ին մասի 4-րդ կետում «30 տարեկանը» բառից հետո լրացնել «(իսկ բժշկական օգնության եւ uպաuարկման ստորաբաժանումներում որպես բժիշկ ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների համար՝ 45 տարեկանը)» բառերը.

3) 1-ին մասի 4-րդ կետի 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

4) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց գործնական եւ անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությունում «կառավարությունը» բառը փոխարինել «արդարադատության նախարարը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «կրծքանշանով» բառից առաջ լրացնել «մեդալով կամ» բառերը.

2) 5-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «2-րդ,» բառը.

3) 5-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կարող է կիրառել նաեւ քրեակատարողական ծառայության պետը:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական ծառայության պետը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.

4) 6-րդ մասում՝

ա. «կրծքանշանի» բառից առաջ լրացնել «մեդալի եւ» բառերը.

բ. «ձեւերը» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ շնորհման կարգը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 3-րդ պարբերությունում «իր կողմից պաշտոնում նշանակված» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ կրտսեր խմբի» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քրեակատարողական հիմնարկի պետը կարող է կիրառել իր կողմից պաշտոնի նշանակած քրեակատարողական ծառայողների նկատմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ավագ բուժաշխատողների համար, անկախ զբաղեցրած պաշտոնի խմբից, պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը:»:

Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ, ինչպես նաեւ նույնաբնույթ իրավական ակտերի (հատուկ ծառայությունները կանոնակարգող իրավական ակտեր. «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենք) միասնականության ապահովմամբ:

Օրենքի 2-րդ հոդվածը 8-րդ մասով լրացնելու անհրաժեշտությունը բխում է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից: Քրեակատարողական ծառայության ընդհանուր նկարագրով անհրաժեշտ է սահմանել, թե որ պաշտոնատար անձն է ղեկավարում ծառայությունը:

Օրենքի «վարչության պետ», «վարչություն» բառերը համապատասխանաբար, համապատասխան հոլովաձեւերով «ծառայության պետ» եւ «ծառայության կենտրոնական մարմին» բառերով փոխարինելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով. «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշված օրենքով նախատեսված խնդիրների իրականացումն ապահովում է քրեակատարողական ծառայությունը: Նույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության գործունեությունը ղեկավարում եւ հuկում է քրեակատարողական վարչության պետը:

Այսինքն՝ քրեակատարողական վարչության պետը հանդիսանում է քրեակատարողական ծառայության պետ, ուստի անհրաժեշտ է «քրեակատարողական վարչության պետ» հասկացությունը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետ» բառերով: Նշվածը հանգեցնում է «քրեակատարողական վարչության պետի տեղակալ» բառերը «քրեակատարողական ծառայության պետի տեղակալ» բառերով փոխարինելու անհրաժեշտությանը: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով տրվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հասկացությունը, միեւնույն ժամանակ նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է: Այսինքն՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն ունի երկու անվանում՝ «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին» եւ «քրեակատարողական վարչություն»: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին երկու անվանում տալու անհրաժեշտություն չկա, ուստի ներկայացվող նախագծով անհրաժեշտ է «քրեակատարողական վարչություն» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին» բառերով:

Օրենքի 36-րդ հոդվածում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ եւ օրենքի կիրարկումն առավել արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես գործող օրենսդրությամբ քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու լիազորություն վերապահված է միայն ՀՀ արդարադատության նախարարին:
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայումս առկա են որոշ հարաբերություններ, որոնք հստակ չեն կարգավորվում «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, չի կարգավորվում ժամկետային զինծառայություն չանցած պահեստազորի սպայի կողմից քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը:
Բացի այդ, բժշկական uպաuարկման ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների նկատմամբ տարիքային սահմանափակում կիրառելու հետեւանքով գրեթե հնարավոր չի լինում նշված ստորաբաժանումները համալրել հմուտ եւ աշխատանքային փորձ ունեցող մասնագետներով, մինչդեռ ակնհայտ է, որ բժշկական մասնագիտություն ունեցող անձիք անհրաժեշտ մասնագիտական փորձ եւ պատրաստվածություն ձեռք են բերում միջին տարիքում: Օրենքի 14-րդ հոդվածը նոր 2.1 մասով լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց գործնական եւ անձնական հատկանիշների ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների հավաքման իրականացումն ապահովելով:
Ներկայումս ոստիկանությունում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, փրկարար ծառայությունում որպես խրախուսանքի տեսակ նախատեսվում է նաեւ մեդալը, ինչը բացակայում է քրեակատարողական ծառայությունում: Նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակի ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ եւ պատշաճ ձեւով կատարելու, ինչպես նաեւ դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանավույն գնահատել ու խրախուսել ծառայողական եւ մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին՝ դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության կշիռը:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ինչպես նաեւ դրանից բխող այլ իրավական ակտերով), սակայն առկա են մի շարք խնդիրներ, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի. նախ՝ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծագել են հարցեր, որոնք ժամանակի պահանջներին չեն համապատասխանում եւ դրանց կանոնակարգումները պետք է կատարելագործել կամ նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխել: Երկրորդ՝ կան հարաբերություններ, որոնք կանոնակարգված չեն, եւ նման իրավիճակները հանգեցնում է որոշակի խնդիրների. անհրաժեշտ է դրանք կանոնակարգել:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նախագծման աշխատանքների ընթացքում հաշվի է առնվել նույնաբնույթ իրավական ակտերի միասնականության ապահովման հանգամանքը, մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաեւ պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ եւ օրենքի կիրարկումն առավել արդյունավետ իրականացմամբ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են քրեակատարողական ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ օրենսդրական միասնականության ապահովման նպատակով փոփոխվում են որոշ հասկացություններ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են քրեակատարողական ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ օրենսդրական միասնականության ապահովման նպատակով փոփոխվում են որոշ հասկացություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է «քրեակատարողական վարչություն» հասկացությունը փոխարինել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին» բառերով եւ դրա հետ կապված համապատասխան փոփոխություններ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել քրեակատարողական ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջներում, քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ տույժերի համակարգում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների ու ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներիի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 877 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթոր Հովհաննիսյանը:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ