Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-118-23.08.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. «Մեղադրյալի հարցաքննությունը   տեսաձայնագրվում է»:

Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Սույն օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում տեսաձայնագրություն կատարելը պարտադիր է»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման  

Նախագծի ընդունումը պայմանավորված է նախաքննության ընթացքում` հարցաքնության ժամանակ, տեսաձայնագրում կատարելու միջոցով բացառելու կասկածյալի կամ  մեղադրյալի նկատմամբ  խոշտանգումը եւ վատ վերաբերմունքը: Գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունները տեսագրվում են ըստ անհրաժեշտության: Այն դեպքերում, երբ հարցաքննությունը իրականցվում է առանց տեսաձայնագրման,  բարդ է ապացուցել կամ հերքել հարցաքննության ընթացքում  խոշտանգում եղել է թե՝ ոչ։ Եթե մեղադրյալի հարցաքննությունները քրեական դատավարության օրենսգրքի համաձայն  տեսաձայնագրվեն, ապա հնարավոր կլինի նախ պարզել խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգման, նվաստացման ենթարկման արդյունքում, թե՝ ինքնակամ: Հարցաքննության տեսաձայնագմամբ նաեւ հնարավոր կլինի  պարզել հարցաքննվողի դեմքի կամ մարմնի տեսանելի մասերի վրա առկա է արդյոք խոշտանգման հետքեր, կամ՝ կապացուցվի հակառակը, որը կբխի  օրինականության սկզբունքից: Անձը իրավունքի չարաշահում կարող է կատարել եւ  սուտ տեղեկություններ հայտնել իրավապահ մարմիններին, եւ հարցաքննության  տեսաձայնագրման հանգամանքը հաշվի առնելով  զերծ կպահի նման հանցագործություն  իրականացնելուց: Նախագծով առաջարկվող նորմի   ընդունմամբ  կասկածյալի հարցաքնությունը  նույնպես կտեսաձայնագրվի, քանի որ  քրեական դատավարության օրենսգրքի  211-րդ հոդվածի  5-րդ մասի   համաձայն.  «Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար`սույն օրենսգրքով սահմանված կանոններով»։ Բազմաթիվ են դեպքերը, երբ դատաքնության ընթացքում բազմիցս ականատես ենք լինում մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ տրված  ցուցմունքների եւ դատարանում տրված ցուցմունքների միջեւ հակասություններին, ինչը շատ դեպքերում տարաբնույթ  մեկնաբանությունների  առիթ է հանդիսանում հանրութան շրջանում եւ առաջացնում է անվստահություն արդարադատության համակարգի նկատմամբ: Ուստի, մեղադրյալի, կասկածյալի հարցաքնությունների տեսաձայնագրման նորմի կիրարկման  պահանջը խիստ անհրաժեշտ է՝ արդար դատաքննություն իրականացնելու համար եւ այն ուղղակի կնպաստի քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերի պահանջների արդյունավետ կատարմանը եւ կամրապնդի  խոշտանգումների բացարձակ արգելքը, որը սահմանում  է  մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պետրոսյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 

Ազգային ժողովի պատգամավորներ՝ 
  
  
  
  
 

Գեւորգ Պետրոսյան

Միքայել Մելքումյան

Նաիրա Զոհրաբյան