Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10241-15.11.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը «մարմիններում քաղաքացիական ծառայության» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «համակարգի» բառը փոխարինել «եւ ոստիկանության համակարգերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի 64-րդ կետի 64.1 ենթակետի:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով եւ լրացումներով:

կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Գործող օրենքի համաձայն` ոստիկանությունում ծառայություն անցնող եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափի անփոփոխ մնալու հանգամանքն ապահովված չէ:

առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքներում , ինչի արդյունքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը պակաս չի լինի մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարների գումարի չափից:

Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծերով սահմանվում է, որ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձը չի կարող պակաս լինել նրանց` մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարիների գումարի չափից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծերի ընդունման պարագայում ոստիկանությունում ծառայություն անցնող եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը ավելի պակաս չի լինի մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարիների գումարի չափից /աշխատավարձից եկամտահարկ պահելու դեպքում էլ խնդիրը կլուծվի հավելավճարներ սահմանելու եղանակով/: