Armenian ARMSCII Armenian
Կ-021-16.06.2017,29.08.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է: Ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը, նրանց ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ, ճարտարապետական գործունեությունում բնական կամ քաղաքային միջավայրի եւ պատմական ժառանգության առանձնահատկությունները հաշվի առնելը հանրային կարեւորություն ունեն: Գործնականում նշված գործոնների ապահովման պատասխանատուն ճարտարապետն է: Սույն օրենքի նպատակն է ստեղծել բավարար իրավական երաշխիքներ հանրային կարեւորության նշված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով ճարտարապետին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով, փորձառությամբ եւ հմտություններով օժտելու, ինչպես նաեւ նրա մոտ համապատասխան հանրային պատասխանատվություն ստանձնելու ունակություններ ձեւավորելու համար:

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող հարաբերությունները, սահմանում «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»` որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները, ճարտարապետի իրավունքներն ու պարտականությունները ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելիս:

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Ճարտարապետ - ֆիզիկական անձ, որն ունի բարձրագույն ճարտարապետական կրթություն ստանալու փաստը հաստատող Հայաստանի Հանրապետությունում ճանաչվող իրավական փաստաթուղթ:

2) արտոնագրված Ճարտարապետ - ճարտարապետ, որն ունի ինքնուրույն ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու  իր իրավունքը հավաստող` սույն օրենքով սահմանված արտոնագիր:

3) Ճարտարապետական մասնագիտական գործունեություն /այսուհետ` ճարտարապետական գործունեություն/ - ճարտարապետի արտոնագրված մասնագիտական գործունեություն, որի նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը, դրանցում ներառված բոլոր հարակից մասնագիտական բաժինների մշակման համակարգումը, ճարտարապետաշինարարական նախագծերի իրականացման ընթացքի հեղինակային հսկողությունը, ինչպես նաեւ այլ ճարտարապետի մշակած նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալը:

4) Արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտոր - բարձրագույն կրթությամբ շինարար-ճարտարագետ ֆիզիկական անձ, որն ունի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող` սույն օրենքով սահմանված արտոնագիր:

5) Արտոնագիր - սույն օրենքով սահմանված կարգով ճարտարապետին կամ ճարտարագետ-կոնստրուկտորին տրամադրվող փաստաթուղթ, որը հավաստում է ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու նրանց իրավունքը:

6) Ճարտարապետական ծառայություն - պայմանագրային հիմունքներով պատվիրատուի կողմից սահմանված պատվերի կատարմանն ուղղված ճարտարապետական գործունեություն, ինչպես նաեւ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրականացում:

7) Ճարտարապետի մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոններ - ճարտարապետի բարոյական եւ մասնագիտական վարքագծի չափանիշների համակարգ, հիմնված` ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության ու մասնագիտական կատարելագործման, ինչպես նաեւ հանրության, գործընկերների եւ այլոց իրավունքների եւ օրինական շահերի ճանաչման սկզբունքների վրա.

8) Հայաստանի Հանրապետության  ճարտարապետների պալատի գրանցամատյան - տվյալների շտեմարան, որը պարունակում է Պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատին անդամագրված անձանց վերաբերյալ.

9) Լիազորված մարմին - քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին:

Հոդված 3. Ճարտարապետական գործունեության օբյեկտները

1. Ճարտարապետական գործունեության օբյեկտներնեն` ճարտարապետի կողմից կամ նրա մասնակցությամբ եւ (կամ) նրա համակարգմամբ մշակված` «Քաղաքաշինության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման նպատակով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը եւ ճարտարապետաշինարարական նախագծերի հիման վրա կառուցապատվող շենքերն ու շինությունները (այսուհետ` օբյեկտ):

2. Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը եւ վերականգնմանն ուղղված գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 4. Ճարտարապետական ծառայության վճարովիությունը

1. Ճարտարապետական ծառայության վճարի չափն ու վճարման կարգը սահմանվում են ճարտարապետի եւ կառուցապատողի (պատվիրատուի) միջեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրով:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը հաշվարկվում է Լիազորված մարմնի գերատեսչական ակտով սահմանված կարգով:

3. Առանց արտոնագրի ճարտարապետական ծառայություն կարող է մատուցվել «Լիցենզավորման մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերում նշված բացառությունների շրջանակում: Օրենքով կարող են սահմանվել նաեւ այլ բացառություններ:

Հոդված 5. Ճարտարապետի աշխատանքը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում

1. Հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող ճարտարապետների` հանրային ծառայության հետ կապված սահմանափակումերը եւ առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ համապատասխանաբար` «Քաղաքացիական ծառայության մասինե եւ «Համայնքային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքներով:

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գործունեությունը

1) Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը (այսուհետ` Պալատ) մասնագիտական եւ անկախ  գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

2) Վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեություն, կամ այնպիսի գործողություն կամ անգործություն իրականացնելիս, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ, Պալատի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով վարչական մարմնի համար սահմանված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

3) Պալատն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծելու առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

4) Պալատը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում? դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:

5) Պալատի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:

6) Պալատի լրիվ անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպությունե բառերը:

7) Կազմակերպություններն իրավունք չունեն իրենց անվանման մեջ օգտագործել «ճարտարապետների պալատե բառակապակցությունը, դրա հոլովաձեւերը, ինչպես նաեւ բառակապակցության օտարալեզու իմաստային թարգմանությունները` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատիե կողմից ստեղծվող կազմակերպությունների:

2. Պալատը`

1) Իրականացնում է ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների (այսուհետ` նաեւ ճարտարապետներ) արտոնագրման, հավատարմագրման, ինչպես նաեւ արտոնագրի, հավատարմագրի  կասեցման եւ դադարեցման գործառույթները` սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) մշակում եւ հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնները (այսուհետ` էթիկայի կանոններ).

3) հսկողություն է իրականացնում իր անդամների կողմից ճարտարապետի էթիկայի կանոնների եւ Պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.

4) վարում է Պալատի անդամների գրանցամատյանները.

5) կազմակերպում է ճարտարապետների մասնագիտական որակավորման գործընթացը.

6) կազմում եւ վարում է ճարտարապետների եւ նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանիշային ցուցակները.

7) կազմակերպում է իր անդամների մասնագիտական վերապատրաստումը, մշակում արտոնագրված ճարտարապետների անընդհատ ուսուցման ծրագրեր եւ դրանց իրականացման համակարգ.

8) մշակում եւ հաստատում է ճարտարապետական մասնագիտական գործունեության խորհրդատվական բնույթի դասիչները` համաձայնեցնելով Լիազորված մարմնի հետ.

9) ներկայացնում եւ պաշտպանում է իր եւ իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության, մարզերի, համայնքների եւ բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ.

11) աջակցում է մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ միջավայրում ծրագրվող ճարտարապետական միջամտությունների վերաբերյալ հանրային իրազեկումներին, նպաստում է քաղաքաշինության հարցերում հանրային իրավագիտակցության մշակույթի բարձրացմանը:

3. Պալատը կարող է`

1) մշակել պայմանագրերի օրինակելի ձեւեր, աշխատանքների ու ծառայությունների գնահատման մեթոդաբանությունը, ճարտարապետական գործունեության իրականացման հետ կապված այլ փաստաթղթեր.

2) իրականացնել իր եւ իր անդամների մասնագիտական գործունեության հետ կապված ռիսկերի, ինչպես նաեւ ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել ճարտարապետական մրցույթներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հանդիսություններ ու այլ միջոցառումներ.

4) սահմանել եւ շնորհել Պալատի պարգեւներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջնորդություններ ներկայացնել իր անդամներին պետական պարգեւներ ու կոչումներ շնորհելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական եզրակացություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմիններում քննարկվող, քաղաքաշինության օրենսդրությանը վերաբերող նախագծերին, մասնակցել ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը եւ քննարկմանը.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակել  թերթեր, ամսագրեր.

7) անդամագրվել միջազգային մասնագիտական կազմակերպություններին եւ համագործակցելայլ երկրների ու միջազգային ճարտարապետական համապատասխան կառույցների հետ.

8) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

Հոդված 7. Պալատի մարմինները

1. Պալատի մարմիններն են`

1) Պալատի ընդհանուր ժողովը.

2) Պալատի խորհուրդը.

3) Պալատի նախագահը

4) Պալատի որակավորման հանձնաժողովները.

5) Պալատի այլ հանձնաժողովները:

2. Պալատի մարմինների լիազորությունները, դրանց կազմավորման եւ գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ:

3. Պալատի մարմինների լիազորությունների ժամկետը չորս տարի է:

4. Պալատի մարմինների ընդունած որոշումները պարտադիր են Պալատի անդամների համար:

5. Պալատի գույքը ձեւավորվում է Պալատի անդամների անդամավճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

Պալատի ֆինանսատնտեսական գործունեությունը  ենթակա է պարտադիր աուդիտի? Պալատի խորհրդի ընտրած անկախ աուդիտորի կողմից` Պալատի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ:

Հոդված 8. Պալատի ընդհանուր ժողովը

1. Պալատի ընդհանուր ժողովը Պալատի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է տարեկան կամ արտահերթ գումարումների  միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Պալատի անդամների կեսից ավելին: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Ընդհանուր ժողովը գումարվում է Պալատի խորհրդի որոշմամբ: Արտահերթ ժողով կարող է գումարվել Պալատի անդամների մեկ քառորդի պահանջով:

3. Ընդհանուր ժողովը `
1) հաստատում է Պալատի կանոնադրությունը եւ ճարտարապետի մասնագիտական էթիկայի կանոնները.

2) ընտրում է Պալատի նախագահին եւ Պալատի խորհրդի անդամներին, ինչպես նաեւ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում է նրանց լիազորությունները.

3) սահմանում է հանձնաժողովների թվակազմերը եւ ընտրում նրանց անդամներին.

4) սահմանում է Պալատի անդամավճարի չափը եւ վճարման պարբերականությունը.

5) հաստատում է Պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը` Պալատի նախագահի ներկայացմամբ.

6) հաստատում է Պալատի տարեկան բյուջեն` Պալատի նախագահի ներկայացմամբ.

7) Պալատի անդամին զրկում է անդամությունից` Պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով.

8) լուծում է Պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

4. Պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով, այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 9. Պալատի խորհուրդը

1.  Պալատի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Պալատի գործադիր մարմինն է:

2. Պալատի խորհրդի կազմը բաղկացած է Պալատի նախագահից եւ խորհրդի անդամներից:

3. Խորհրդի անդամների ընդհանուր քանակը սահմանվում է Պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել  տասներեքից` ներառյալ Խորհրդի նախագահը:

4. Խորհրդի անդամները (բացառությամբ Խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են Պալատի անդամների կազմից, ընդհանուր ժողովի կողմից` չորս տարի պաշտոնավարման ժամկետով:

5. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է Պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմե ձայներ ստացած անդամը՝ նախորդ անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար: Այն դեպքում, երբ Խորհրդի անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը, ապա Խորհրդի կազմը չի համալրվում:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Խորհրդի նիստերը հրավիրում է Պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան չորս անգամից ոչ պակաս: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

9. Խորհուրդը`

1) հաստատում է որակավորման քննությունների  անցկացման կարգը.

2) հաստատում է պարտադիր վերապատրաստման դասընթացների պարբերականությունը, ծրագրերն ու ժամաքանակը.

3) քննում է Պալատի կանոնադրության եւ /կամ/ էթիկայի կանոնների խախտման դեպքերը, կիրառում է կարգապահական տույժեր.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում, Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում կամ կասեցնում է ճարտարապետի կամ ճարտարագետի արտոնագրի կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը.

5) հաստատում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.

6) իրականացնում է սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Պալատի նախագահը

1. Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:

2. Պալատի նախագահն ընտրվում է Պալատի ընդհանուր ժողովի կողմից` գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

3. Պալատի նախագահ կարող է առաջադրվել  Պալատի` առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող անդամը:

4. Պալատի նախագահը՝

1) ներկայացնում է Պալատը.

2) գործում է առանց լիազորագրի.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

4) բանկում բացում է Պալատի հաշվարկային եւ ոչ հաշվարկային հաշիվներ.

5) սահմանում է Պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, նշանակում եւ ազատում է Պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ.

6) ապահովում եւ կազմակերպում է Պալատի գրանցամատյանների վարումը.

7) օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Պալատի գույքը, այդ թվում` դրամական միջոցները.

8) իրականացնում է օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

5. Պալատի նախագահն ի պաշտոնե Պալատի խորհրդի նախագահն է:

6. Պալատի նախագահն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Պալատի նախագահի կողմից` Պալատի խորհրդի անդամների կազմից:

7. Պալատի նախագահի տեղակալների թվաքանակը եւ գործառույթները սահմանվում է Պալատի կանոնադրությամբ:

Հոդված 11. Պալատի անդամները

1. Պալատի անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել.

1) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետները,

2) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորները:

2. Դաշնակից անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել Պալատին 25 եւ ավելի տարիներ անդամակցած ճարտարապետները եւ սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով նշված անձինք, ինչպես նաեւ Պալատի խորհրդի որոշմամբ` ճարտարապետության ասպարեզում առանձնահատուկ վաստակ ունեցող այլ մասնագետները, որոնց ընտրության չափորոշիչները սահմանում է Պալատի խորհուրդը: Դաշնակից անդամը արտոնագիր չունի:

1) Միջազգային ասոցացված անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները, որոնք ունեն այլ երկրում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր եւ այլն):

3. Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները  սահմանվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ:

4. Պալատի անդամները վճարում են Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով անդամավճարներ:

Հոդված 12. Պալատի անդամների գրանցամատյանները

1. Պալատի անդամների գրանցամատյանների (այսուհետ` գրանցամատյաններ) ստեղծման հիմնական նպատակն է` ներդրողներին, կառուցապատողներին կամ պատվիրատուներին ճարտարապետական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ մատչելի ու հավաստի տեղեկատվության տրամադրումը, մրցակցության համար հավասար պայմանների ստեղծումը:

2. Պալատը վարում է իրեն անդամագրված անձանց գրանցամատյաններն ու պատասխանատու է նրանց  վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման  համար:

3. Գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաեւ դրանցում ընդգրկվող տեղեկատվության ցանկը հաստատում է Պալատի խորհուրդը` նախապես «Անձնական տվյալների պաշտպանության մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին:

Հոդված 13. Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի կանոնները

1. Ճարտարապետի մասնագիտական Էթիկայի կանոնները հաստատվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից եւ պարտադիր են բոլոր ճարտարապետների համար:

ԳԼՈՒԽ 3
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Ճարտարապետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,իրավունք ունի.

1) մշակել քաղաքաշինական փաստաթղթեր կամ մասնակցել դրանց մշակմանը.

2) համակարգել քաղաքաշինական փաստաթղթերի բաժինների մշակումը.

3) ներկայացնել կառուցապատողի (պատվիրատուի) շահերը շինարարական կապալի պայմանագրի կնքման, շինարարություն իրականացնողի մրցույթի անցկացման գործընթացներում եւ/կամ տարբեր ատյաններում հանդես գալ որպես կառուցապատողի ներկայացուցիչ` համապատասխան լիազորագրի առկայությամբ.

4) կառուցվող օբյեկտի շինարարության ընթացքում իրականացնել հեղինակային հսկողություն, մասնակցել ավարտված օբյեկտի ընդունմանը.

5) մասնակցել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությանը`սույն օրենքով սահմանված համապատասխան կարգի (դասի) արտոնագիր ունենալու պայմանով.

6) շահագրգիռ անձանց տրամադրել խորհրդատվություն` ճարտարապետության եւ շինարարության մեջ ներդրումային ծրագրերի իրականացման, նախագծման, շինարարության, ձեւավորման (դիզայնի) եւ մասնագիտական այլ հարցերով.

7) կատարել գիտական, կրթական եւ ստեղծագործական այլ աշխատանք եւ իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս պարտավոր է.

1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, տարածական պլանավորման փաստաթղթերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի եւ նախագծման թույլտվության պահանջներն ու պայմանները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` փորձաքննություն չպահանջող դեպքերում երաշխավորել ճարտարապետաշինարարական նախագծերի համապատասխանությունը սույն մասի 1-ին կետով նշված պահանջներին.

3) անձնական ստորագրությամբ եւ դրոշմակնիքով (առկայության դեպքում) վավերացնել իր կողմից նախագծվող եւ (կամ) համակարգվող քաղաքաշինական փաստաթղթերի տիտղոսաթերթերը, բացատրագրերն ու հիմնական գծագրերը.

4) պահպանել Էթիկայի կանոնների պահանջները.

5) կատարելագործել իր մասնագիտական հմտությունները, սույն օրենքով սահմանված կարգով մասնակցել Պալատի կողմից կազմակերպվող անընդհատ ուսուցման եւ վերապատրաստման դասընթացներին.

6) առանց կառուցապատողի (պատվիրատուի) համաձայնության չհրապարակել կամ չտարածել նրա ներդրումային ծրագրերի կամ դրանց իրականացման մասին ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ.

7) չմասնակցել քաղաքաշինական փաստաթղթի նախագծման մրցույթին, եթե հանդիսանում է տվյալ մրցույթի կազմակերպիչը կամ ընդգրկված է տվյալ օբյեկտի մրցույթային հանձնաժողովի կազմում.

8) չկատարել կառուցապատողի (պատվիրատուի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում  են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին.

9) արտոնագրված ճարտարապետը (ճարտարագետը) ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում պարտավոր է այդ նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կազմակերպական-իրավական որեւէ  տեսակի կազմակերպություն:

10) կատարել սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ 4
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 15. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն ֆիզիկական անձը, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, ունի Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան եւ ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն  եւ սահմանված կարգով հանձնել է որակավորման քննություն:

2. «Կրթության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասով նշված աշխատանքային փորձառության պակասը, հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:

3. Հավակնորդն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է համապատասխան տեղեկության եւ փաստաթղթերի ներկայացմամբ, որի բովանդակությունը եւ կազմը սահմանվում է Պալատի կանոնադրությամբ: Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն  է համարվում որեւէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ճարտարապետների կողմից իրականացված մասնագիտական աշխատանքը:

4. Ճարտարապետների արտոնագրման նպատակով ստեղծվում է յոթ անդամներից բաղկացած հանձնաժողով, որի կազմում ներառվում են Պալատի եւ Լիազոր մարմնի երեքական ներկայացուցիչներ եւ մեկ ներկայացուցիչ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունից: Պալատի ներկայացուցիչներն ընտրվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը հաստատվում է Պալատի ընդհանուր ժողովի կողմից` այլ մարմինների ներկայացուցիչներին ընդգրկելով ըստ ներկայացման: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում հանձնաժողովի անդամի մահվան կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ հրաժարական ներկայացնելու պատճառով հանձնաժողովի կազմում փոփոխությունները հաստատվում են Պալատի խորհրդի որոշմամբ, ընդ որում` Պալատի ներկայացուցիչն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ այլ մարմնի ներկայացուցիչն ընդգրկվում է տվյալ մարմնի ներկայացմամբ:

5. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը սահմանում է Պալատի խորհուրդը, համաձայնեցնելով Լիազոր մարմնի եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության հետ:

6. Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Պալատի խորհրդի կողմից սահմանված որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով՝ Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:

7. Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո` Պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:

8. Արտոնագրված  ճարտարապետը տասնօրյա ժամկետում, Պալատի խորհրդի կողմից սահմանված արարողակարգով, ստանում է Պալատի կնիքով եւ Պալատի նախագահի ստորագրությամբ վավերացված համապատասխան կարգի(դասի) արտոնագիր, որի ձեւը հաստատվում է Պալատի խորհրդի կողմից:

9. Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման:

10. Արտոնագրված ճարտարապետը կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական ծառայություն մատուցող որեւէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:

Հոդված 16. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումը

Պալատն իրականացնում է նաեւ ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումն ըստ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգերի (դասերի):

1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման նպատակով ստեղծվում է հանձնաժողով, որը ձեւավորվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

2. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը, սահմանվում են Պալատի խորհրդի կողմից` համաձայնեցնելով Լիազոր մարմնի եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության հետ:

3. Ճարտարագետ-կոնստրուկտորի արտոնագիր կարող է ստանալ ֆիզիկական անձը որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, ունի Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված «Ճարտարագիտությունե մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան եւ մասնագիտական առնվազն երկուտարվա աշխատանքային փորձառություն  կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն  եւ սահմանված կարգով հանձնել է որակավորման քննություն:

4. Ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը կարող է ձեռք բերվել միայն ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող արտոնագրված անձի մոտ կամ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելով:

5. Արտոնագրի հավակնորդ ճարտարագետ-կոնստրուկտորն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկատվության ներկայացմամբ:

6. Արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորը ճարտարագիտական ծառայություններ մատուցելու նպատակով կարող է ստեղծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած տեսակի կազմակաերպություն կամ պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող որեւէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:

Հոդված 17. Պալատի կողմից կազմակերպվող լրացուցիչ ուսուցման եւ վերապատրաստման դասընթացները

1. Ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործմանն աջակցելու նպատակով Պալատը կազմակերպում եւ համակարգում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ (այսուհետ` դասընթաց)` ոլորտի կրթական հաստատությունների հետ համատեղ մշակված ծրագրերով, որոնք «Կրթության մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում են կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

2. Պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը կամավոր է, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Դասընթացներն իրականացվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, ժամաքանակով ու պայմաններով:

4. Պալատի կողմից կազմակերպվող տարեկան դասընթացներին մասնակցությունը հավասարեցվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությանը:

Հոդված 18. Արտոնագրի գործողության դադարեցումը

1. Ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը դադարեցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե՝

1) նա գրավոր դիմում է արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

2) նա մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է կարգապահական տույժի.

3) նա մահացել է կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը.

4) լրացել է արտոնագրի գործողության վերականգնման` սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը եւ վերականգնման դիմում չի ներկայացվել.

2. Արտոնագրի գործողությունը դադարեցվում է այն ուժը կորցրած ճանաչելով:

3. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

4. Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորն) իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար` արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի անց:

Հոդված 19. Արտոնագրի գործողության կասեցումը

1. Արտոնագրի գործողությունը կասեցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը)՝

1) չի մուծել Պալատի կանոնադրությամբ սահմանված տարեկան անդամավճարը,

2) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) իր դիմումի համաձայն.

4) նա շարունակական հինգ տարիների ընթացքում չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ եւ չի մասնակցել վերապատրաստման որեւէ դասընթացին:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով արտոնագիրը կասեցված անդամը Պալատի մարմինների ընտրություններին չի մասնակցում:

3. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հիմքերը վերանալուց հետո, 45 օրվա ընթացքում, ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը վերականգնվում է այն ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կաuեցվել էր:

4. Արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժվում է միայն կեղծ տվյալներ ներկայացնելու պատճառով: Արտոնագրի գործողության վերականգնելը մերժելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

5. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ճարտարապետի կողմից «Հանրային ծառայության մասինե ՀՀ օրենքի պահանջների խախտում` պաշտոնատար անձի այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումների մասով, հայտնաբերվելու դեպքում Պալատի խորհուրդը երկու ամիս ժամկետով կասեցնում է ճարտարապետի արտոնագրի գործողությունը եւ հաղորդում ներկայացնում համապատասխան մարմնին` խախտման փաստի վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնելու խնդրանքով: Ծառայողական քննության արդյունքների հիման վրա կասեցման մասին որոշումը չեղյալ է համարվում կամ հաստատվում է նոր ժամկետով` մինչեւ խախտման հիմքերի վերանալը:

Հոդված 20. Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրումը

1. Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող (այսուհետ` օտարերկրյա) ճարտարապետը Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեություն կարող է իրականացնել սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, ինչպես նաեւ ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերին (դրանց առկայության դեպքում) համապատասխան:

2. Օտարերկրյա ճարտարապետը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթի եւ Պալատի կողմից տրված հավատարմագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

3. Օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրումն իրականացվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանձնաժողովի կողմից` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հավատարմագրի գործողությունը կարող է դադարեցվել, եթե`

1) օտարերկրյա ճարտարապետը թույլ է տվել սույն օրենքի, «Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքի կամ դրանցից բխող իրավական ակտերի խախտում.

2) դադարեցվել է սույն հոդվածի 2-րդ մասով նշված փաստաթղթի գործողությունը` այն տրամադրած պետության կողմից:

5. Հայաստանի Հանրապետության եւ միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների ստորագրած միջազգային պայմանագրերի կամ համաձայնագրերի համաձայն իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կամ միջազգային ճարտարապետական մրցույթում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հաղթող ճանաչված եւ օտարերկրյա պետությունների կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր ունեցող օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սույն օրենքի ուժով ստանում են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու իրավունք, եթե միջազգային պայմանագրով (համաձայնագրով) կամ ճարտարապետական մրցույթի պայմաններով այլ բան նախատեսված չէ:

6. Հավատարմագրման համար օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նշված դեպքերի) գանձվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված համապատասխան չափի վճար:

7. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձանց վրա, ովքեր ցանկություն են հայտնում մասնագիտական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում` այլ երկրի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթերի հիման վրա:

Հոդված 21. Արտոնագրման եւ հավատարմագրման վճարները

1. Ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման տարեկան վճարի եւ օտարերկրյա եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրման տարեկան վճարի չափը սահմանվում է բազային տուրքի քառասնապատիկի չափով:

ԳԼՈՒԽ 5
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Արտոնագրված ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) կարգապահական պատասխանատվությունը

1. Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի եւ Պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու համար: Ճարտարապետը կարգապահական պատասխանատվություն է կրում նաեւ ճարտարապետի մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնների խախտման համար:

2. Կարգապահական վարույթ հարուցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:

3. Արտոնագրված ճարտարապետի(ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը, ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) եւ դիմողի իրավունքները կարգապահական վարույթում սահմանվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ:

Հոդված 23. Արտոնագրված ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները

1. Կարգապահական խախտման համար ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարող է նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն,

3) արտոնագրի գործողության դադարեցում.

4) Պալատի անդամությունից զրկում.

2. Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում արարքի ծանրությունը, հաճախականությունը, առաջացած հետեւանքները եւ պատճառված վնասի չափը՝

3. Կարգապահական տույժի նշանակումը կարող է բողոքարկվել դատական կարգով` տույժի նշանակման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում՝

4. Կարգապահական տույժն ուժի մեջ է այն նշանակելու օրվանից մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ ենթակետի կիրառման պարագայում ճարտարապետը(ճարտարագետ-կոնստրուկտորը) զրկվում է Պալատի մարմիններում ընտրվելու իրավունքից` մինչեւ սույն օրենքով նախատեսված կարգով արտոնագրի վերականգնումը:

6. Պալատի անդամությունից հեռացված արտոնագրված ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) իր անդամակցությունը կարող է վերականգնել այդ մասին ծանուցման օրվանից երկու տարի հետո, որից հետո եւս երեք տարի չի կարող ընտրվել Պալատի մարմիններում:

7. Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. Պալատի պետական գրանցումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությունն իրավունքունի վերակազմավորման միջոցով ստեղծել «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (ՀՀ «Ճարտարապետների պալատ» ԻԿԿ):

2.  Հայաստանի Ճարտարապետների Պալատի պետական գրանցման պահին  Հայաստանի Ճարտարապետների Միավորման կազմում ընդգրկված  ճարտարապետները  կամավորության սկզբունքով սեփական դիմումի հիման վրա    ստանում են Պալատի անդամի կարգավիճակ:

3. Վերակազմավորման որոշումն ընդունելուց եւ Պալատի կանոնադրությունը հաստատելուց հետո ընդհանուր ժողովն իրականացնում է նաեւ սույն օրենքով նախատեսված` Պալատի մարմինների ընտրությունը:

4. «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատե ինքնակարգավորվող կազմակերպությունը հանդիսանում է «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպության իրավահաջորդը:

Հոդված 25. Անցումային դրույթներ

1. Պալատի գրանցման օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում Պալատը մշակում եւ հաստատում է Պալատի գործունեությանն առնչվող` սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ժամկետում ապահովում է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին:

3. «Հայաստանի ճարտարապետների միավորումե հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացրած եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին բավարարող ֆիզիկական անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող են ստանալ Պալատի արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու, ներկայացնելով ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

4. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված` կրթության եւ փորձառության պահանջներին չբավարարող անձինք արտոնագիր կարող են ստանալ միայն նույն հոդվածով սահմանված կարգով:

5. Մինչեւ երկաստիճան ուսումնական համակարգին (բակալավրիատ եւ մագիստրատուրա) անցնելը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ճարտարապետներն արտոնագիր են ստանում սույն օրենքի 15-րդ հոդվածով մագիստրոսի աստիճան ունեցողների համար նախատեսված կարգով:

6. Պալատի գրանցմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում, իրենց դիմումի համաձայն` Պալատի դաշնակից անդամ կարող են դառնալ «Հայաստանի ճարտարապետների միավորումե հասարակական կազմակերպությանը (նախկինում` Հայաստանի ճարտարապետների միություն) 25 եւ ավելի տարիներ անդամակցած կամ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող, սակայն նույնքան տարիների անընդմեջ ճարտարապետական գործունեություն իրականացրած անձինք:

Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի, 12-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերի եւ 17-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը, 12-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերը եւ 17-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից ութ ամիս հետո: