Armenian ARMSCII Armenian
Կ-045-03.07.2017,29.09.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 oրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ժա», 4-րդ մասի «դ» եւ 5-րդ մասի «բ» կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ պարբերության «բ» կետից հանել «, ինչպես նաեւ որոշակի արտոնությունների հատկացման» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: