Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1371-03.10.2017-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:» նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) որոշ դրույթների հստակեցման, Օրենքում ամբողջական լուծում չգտած հարցերի կարգավորման, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ առկա հակասության վերացման նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 12-ի եւ ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից: Օրենքի ընդունմամբ պետական իշխանության բոլոր մարմիններում ներդրվեց վարձատրության միասնական համակարգ: Համակարգով ամբողջությամբ կանոնակարգվեցին պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի սահմանման, սոցիալ-աշխատանքային հիմնական երաշխիքների տրամադրման, ինչպես նաեւ բազային աշխատավարձի որոշման մեխանիզմները:

Օրենքի գործողության երկու տարիների ընթացքում արձանագրվել են հարցեր, որոնց լուծումը պահանջում է Օրենքի որոշ դրույթների առավել հստակեցում: Միաժամանակ վեր են հանվել խնդիրներ, որոնք կապված են պետական ծառայության մի տեսակից մեկ այլ տեսակի անցման դեպքում ծառայողների վարձատրության խնդիրների կանոնակարգմանը: Նախագծով համապատասխանեցվում եւ հստակեցվում են կատարողականի եւ հաշվետվության հիման վրա պետական ծառայողների պարգեւատրման սկզբունքները:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի սահմանման կարգավորումները տրված են Օրենքով, սակայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ հարկադիր ծառայողի արտաժամյա ծառայության համար հավելավճարի չափը եւ վճարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ընդ որում, վերջինս Օրենքի համաձայն հանդիսանում է ոչ թե հավելավճար այլ հավելում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «անձանց» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների)» բառերով: Առաջարկությունը պայմանավորված է հետեւյալով. Օրենքի 1-ին հոդվածի համաձայն այն սահմանում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորում է նրանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի, պարգեւատրման, դրամական օգնության կազմակերպման եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական պաշտոններն են՝ քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաեւ պետական ծառայության պաշտոնները։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով պետական ծառայողները պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձն է: Հարկ է նշել, որ Օրենքի 28-րդ հոդվածը անդրադարձել է պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգին, որով հիշյալ կատեգորիայի անձանց համար սահմանված է միայն հիմնական աշխատավարձ: Օրենքի այլ հոդվածներով սահմանված երաշխիքները վերաբերում են միայն պետական ծառայողներին: Հիշյալով պայմանավորված Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը հստակեցվում է:

Նախագծով հստակեցվում է նաեւ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնից պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրության կարգը, ինչպես նաեւ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայելու ժամանակահատվածը աշխատավարձի բնականոն աճի մեջ հաշվարկելու դրույթը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռոտացիայի ժամանակահատվածում դիվանագիտական ծառայողը կարող է պաշտոնի առաջխաղացում ունենալ: Հստակեցվում է նաեւ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների ստաժի համար տրվող հավելավճարի վճարման կարգը:

Օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող լրացումները` հավասար, բարձր եւ ցածր պաշտոնների սահմանումների առումով, նպատակ ունեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, ինչպես նաեւ Նախագծով առաջարկվող 1.1-ին մասով սահմանված դրույթները կիրառելի դարձնել Օրենքի 9-րդ հավելվածով վարձատրվող բոլոր պետական ծառայողների համար:

Օրենքի 19-րդ հոդվածում նախատեսվում է սահմանել դրույթներ զինվորական ծառայությունից պետական այլ ծառայության անցնելու, կամ պետական այլ ծառայությունից զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաեւ վերակազմակերպման հետեւանքով զինվորական ծառայության պաշտոնից քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակման դեպքում ծառայողի հիմնական աշխատավարձի որոշման վերաբերյալ:

Հստակեցվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգեւատրման կարգը` կատարողականի եւ կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգեւատրման պայմանները պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեկատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների) համար հավասարեցնելու նպատակով: Պետական ծառայողի բնականոն աճի համար հաշվարկվող անընդմեջ ստաժի պայման է առաջարկվում սահմանել նաեւ պետական ծառայության ստաժի ընդհատումից հետո մեկ ամսվա ընթացքում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

Հաշվի առնելով աշխատանքից ազատման դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով անձի համար երաշխավորված եկամուտ ունենալու իրավունքը, Օրենքի 27-րդ հոդվածում հստակեցվում է պաշտոնից ազատելու դեպքում արձակման նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Օրենքի անցումային դրույթներում սահմանվում է 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաեւ վերակազմակերպման հետեւանքով այլ պաշտոնի նշանակման դեպքերում, միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:» նախադասությունը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումների ապահովում:


ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի՝ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնից պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրության եւ կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգեւատրման կարգերը, ինչպես նաեւ նախատեսվում է սահմանել աշխատանքից ազատելու դեպքում արձակման նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը` ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաեւ վերակազմակերպման հետեւանքով այլ պաշտոնի նշանակման ժամանակ:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի՝ տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր)` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծերով կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնից պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրության եւ կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգեւատրման կարգերը, ինչպես նաեւ նախատեսվում է սահմանել աշխատանքից ազատելու դեպքում արձակման նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը` ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաեւ վերակազմակերպման հետեւանքով այլ պաշտոնի նշանակման ժամանակ:

Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ներկայացված նախագծերը, ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

Նախագծերը ընդունվելու դեպքում պետական բյուջեի ելքերի մասով կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման, ինչը հնարավոր չէ կանխատեսել համապատասխան դեպքերի քանակի անկանխատեսելիության պատճառով:

Հաշվի առնելով, որ նախագծերի ընդունման դեպքում կարող են առաջանալ եկամտային հարկով հարկվող լրացուցիչ եկամուտներ, նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա կարող է լինել դրական:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի՝ սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրա՟պետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1145-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

22 սեպտեմբերի 2017 թվականի N 1145 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա՟րելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնու՟թյունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հոկտեմբերի 2
Երեւան