Armenian ARMSCII Armenian
Կ-037-26.06.2017,04.10.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:».

2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.

«3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Հանրապետության Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.

2) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

3) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասում «Հանրապետության Նախագահի հրամանագիրը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածում.

1) 1-ին մասի`

ա. «դ» կետում «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի» բառերով.

բ. «ը» կետում «հավաքներ եւ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ» բառերը փոխարինել «հավաքների ազատության իրավունքի» բառերով, իսկ «կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների եւ միավորումների» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

գ. «ժբ» կետում «խոսքի ազատության» բառերը փոխարինել «կարծիքի արտահայտման ազատության» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

ՀՈԴՎԱԾ 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի  11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.

2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաեւ վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.

3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես նաեւ սահմանում է նրանց խնդիրները.

4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

5) ռազմական դրություն հայտարարվելուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.

6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.

7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ.

9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային եւ բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.

10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.

11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության ու տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.

12) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետերում «եւ այլ իրավական ակտերով» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածում «որոնք» բառից հետո լրացնել «ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որեւէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում ռազմական դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:».

3) 2-րդ մասում «նախատեսող նորմատիվ իրավական ակտերը» բառերը փոխարինել «նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության սահմանադրության 119-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից։