Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-156-18.10.2017-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի  30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

1. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ տեղակալներ:

2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է:

3. Համայնքի ղեկավարների տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

4. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրականացնում են համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթները:

5. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալներից մեկը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համայնքի ղեկավարի տեղակալի վերաբերյալ հոդվածը թերի է շարադրված եւ լրացուցիչ իրավակարգավորման ու օրենքում առկա բացը լրացնելու անհրաժեշտություն կա:

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կլրացվի օրենքի բացը եւ կշարադրվեն համայնքի ղեկավարի տեղակալներ ունենալու, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնի հայեցողական լինելու, նրանց պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման կարգը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալներից մեկի կողմից վերջինիս փոխարինման վերաբերյալ դրույթները:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ

Ուղեկցող նամակ

Ուղեկցող նամակ

Ուղեկցող նամակ