Armenian ARMSCII Armenian
Կ-0395-18.10.2017-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում` «վճարվող տոկոսավճարները» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերով` «` բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների, որոնց տոկոսագումարները վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ վճարվում են այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը կամ տրամադրվել է վարկը, բացառությամբ` Կենտրոնական բանկի կողմից սահմանված դեպքերի»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: