Armenian ARMSCII Armenian
Կ-1666-24.10.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «պահպանման նկատմամբ» բառերից հետո լրացնել «հրդեհների եւ տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, » բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: