Armenian ARMSCII Armenian
Կ-444-03.12.2004-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179)1-ին հոդվածում`

ա) երկրորդ պարբերության «կառավարության լիազորած մարմին փոխանցող (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) 4-րդ մասի «գ» կետը «(ձեռներեցները)» բառից հետո լրացնել «եւ նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր)» բառերով.

բ) 5-րդ մասի երկրորդ պարբերության «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) 1-ին մասում`

- «ա» կետը «միջոցները» բառից հետո լրացնել «եւ դրան հավասարեցված եկամուտները» բառերով,

- «գ» կետը «ծախսերի» բառից հետո լրացնել «եւ նվազեցվող եկամուտների» բառերով.

բ) 2-րդ մասը «եկամուտների» բառից հետո լրացնել «(այդ թվում`քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքնե- րից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» բառերով:

Հոդված 4 . Օրենքի 5-րդ հոդվածում`

ա) 2-րդ եւ 7-րդ մասերի «լիազորված մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.

բ) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:»:

Հոդված 5 . Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի եւ 3-րդ մասի առաջին պարբերության «լիազոր մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրու- թյան բյուջե» բառերով.

բ) 3-րդ մասի երրորդ պարբերությունը եւ 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

գ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Եթե օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:».

դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետեւանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետեւանքով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում եւ վճարում է այդ (չձեւակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգի խախտման դեպքերում` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:».

ե) 8-րդ մասում`

- երկրորդ նախադասությունը հանել,

- ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`

«Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը 500.000 եւ ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետեւ` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի եւ ապահովադրի միջեւ կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակում է լիազորված մարմինը, մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվահուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

զ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս`

«10. Սույն հոդվածով սահմանված` անհատ ձեռնարկատերերի տարեկան հայտարարագրերի, գործատուների եռամսյակային հաշվետվությունների եւ տեղեկությունների ձեւը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` լիազորված մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:»:

Հոդված 7 . Օրենքի 8-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը եւ հսկողությունը, սոցիալական վճարների մասով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:

Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձեւավորման եւ ծախսման տարեկան ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատման հետ միաժամանակ:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) «իրավասու է`» բառերը փոխարինել «իրավասու է, մասնավորապես`» բառերով.

բ) «ա» կետից հանել «, ինչպես նաեւ սույն հոդվածում չնշված անձանց մոտ» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել «զ» կետը:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի «ա» կետից հանել «գրանցվել եւ» բառերը.

բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված վճարումների հաշվարկա-վճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ եւ այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետեւանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները եւ սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: