Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-172-02.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) եւ չափաքանակները, այդ թվում՝ մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, մշակումն արգելված՝ թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը, մշակումն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը հաստատվում եւ դրանցում փոփոխությունները կատարվում են համապատասխան գերատեսչության ղեկավարի որոշմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: 
 

Հիմնավորում

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայն «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն  դրանց չափաքանակները, այդ թվում՝ մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, մշակումն արգելված՝ թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը, մշակումն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանվում են «ՀՀ Քրեական օրենսգրքի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հավելվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավելվածներում եւ ցանկերում կան նյութերի որոշակի անհամապատասխանություններ, բացթողումներ, բացի այդ թմրամիջոցների, հոգեմետ (հոգներգործուն) նյութերի իրացման եւ տարածման մեջ շահագրգիռ անձինք կարողանում են շատ արագ փոփոխել դրանց քիմիական բանաձեւերը, դրանով իսկ խուսափելով վարչական եւ քրեական պատասխանատվությունից:Դրանց ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում եւ ներկայացվում է ՀՀ քրեական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հավելվածներում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող մեկից ավելի նախագծեր, սակայն սահմանված կարգով փոփոխությունները համապատասխան օրենքներում կատարելը շրջանառությունից մինչեւ ընդունում կարող է տեւել մինչեւ 1 տարի եւ ավելի: Դա լուրջ խնդիրներ է առաջացնում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով խուսափել վարչական եւ քրեական պատասխանատվությունից, քանզի միայն Կառավարության որոշումով ցանկի մեջ ընդգրկված լինելը բավարար հիմք չէ վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում եւ առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովում ընդունվել է  ՀՀ ոստիկանության կողմից մշակված եւ Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մասամբ լուծում են այս հարցը՝ վերը նշված հավելվածների հաստատումը Կառավարության որոշման տիրույթ տեղափոխելով: Ուստի շահագրգիռ մարմինների հետ քննարկումներից հետո, փաստելով, որ նույնիսկ Կառավարության որոշմամբ հնարավավոր չի լինի այնքան արագ արձագանքել կատարվող փոփոխություններին, որքան որ անհրաժեշտություն կա՝ սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը), թունավոր նյութերի ցանկը եւ դրանց չափաքանակները հաստատել եւ փոփոխել համապատասխան գերատեսչության ղեկավարի որոշմամբ:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

          ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:  Նախագծերին կից ներկայացվում են՝

1. օրենքների  ընդունման հիմնավորումը,

2. օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

3. օրենքներում փոփոխվող հոդվածները:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքների նախագծերը դնել շրջանառության մեջ:

Առդիր՝  79  էջ:
 

Հարգանքով՝
Տիգրան Ուրիխանյան /065/