Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-013-01.06.2017,03.11.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 4-րդ հոդվածում լրացնել նոր 3.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման, հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը «սեփականությանը» բառից հետո լրացնել, «ընդ որում, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-րդ կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, եւ նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 8.1-րդ կետով.

«8.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում գույքի հարկադիր օտարումը.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ