Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-179-09.11.2017-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի «գանձապետական համակարգը (այսուհետ` գանձապետարան)» բառերը փոխարինել «գանձապետական համակարգի (այսուհետ` գանձապետարան) գործունեության իրավական հիմքերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «կառավարման համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «կառավարումը» բառով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «ա)» կետից հանել «գործի» բառը.

2) «գ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվային կարգավորման մեթոդական ապահովումը.» .

3) «ե)» կետում «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով:

Հոդված 4.  Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը.

Հոդված  5.  Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «պաշտոնի է նշանակվում եւ ազատվում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ» բառերով.

2) 2-րդ մասի «եւ համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «եւ իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «արդյունավետ եւ հրապարակային օգտագործման» բառերը փոխարինել «արդյունավետ օգտագործման եւ դրա հրապարակայնության ապահովման» բառերով.

2) 3-րդ մասի «ա)» կետի «շարունակում է ապահովել» բառերը փոխարինել «պահպանում է» բառով, իսկ «համակարգը» բառը փոխարինել «կանոնները եւ պահանջները» բառերով.

3) 3-րդ մասի «բ)» կետի «սույն օրենքի եւ այլ ակտերի դրույթների պահպանումը» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը» բառերով.

4) 3-րդ մասի «գ)» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«գ) ապահովել պետական մարմնի անունից լիազոր մարմնին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` ծախսերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող եկամուտների թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում.».

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենքով սահմանված կարգով եւ վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի «ա)» կետի «Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների» բառերով:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «պետական» բառից հետո լրացնել «եւ համայնքային» բառը:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում «գործառնական» բառերը փոխարինել «գործառականե բառով, իսկ 1-ին մասի «բ)» կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«- հաստատված բյուջեում Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները,

- հաստատված բյուջեում կառավարության եւ (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները,»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների» բառերով:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 19. Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը

Գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի մարման եւ սպասարկման ծրագրավորումը եւ այդ ծրագրին համապատասխան` օրենքով սահմանված արտաքին պարտքի մարումը եւ սպասարկումը:»:

Հոդված 13.  Օրենքի 20-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեներին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեներին» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 1-ին, որի կիրարկման անցած 15 տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ եւ տարընթերցման հնարավորություն տվող դրույթներ, ինչպես նաեւ այս օրենքի ընդունումից հետո բյուջետային ոլորտը կանոնակարգող այլ օրենքներով ներմուծվել են նոր հասկացություններ, որոնց մի մասին տվյալ օրենքը չի համապատասխանում:

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, մասնավորապես` տարընթերցումների, երկիմաստությունների եւ ոչ հստակ դրույթների շտկման, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ գործող (հատկապես «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի) եւ ընդունված նոր օրենքների հետ տվյալ օրենքի ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է`

- օրենքի տարբեր հոդվածներից հանել ավելորդ եւ իրավական ծանրաբեռնվածություն չկրող բառերն ու արտահայտությունները (նախագծի 2-րդ եւ 5-րդ հոդվածներ),

- նոր խմբագրությամբ շարադրել օրենքի այն դրույթները, որոնք չունեն միանշանակ ընկալում կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում հարակից մյուս օրենքների տերմինաբանությանը (նախագծի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ հոդվածներ),

-  կատարել այնպիսի լրացումներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան նորմերի բովանդակության լիարժեք արտահայտման համար (նախագծի 4-րդ եւ 9-րդ հոդվածներ):

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս հստակեցնել «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ամբողջ տեքստը եւ վերացնել դրա կիրարկման ընթացքում տարբեր խոչընդոտների ու տարընթերցումների ի հայտ գալու հնարավորությունը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ հիմնական զեկուցող՝ Գագիկ Մինասյան:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Պատգամավորներ՝