Armenian ARMSCII Armenian
Կ-1121-10.08.2017,08.11.2017-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասը «կենտրոնական բանկի նախագահի» բառերից հետո լրացնել «եւ խորհրդի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ» բառերը փոխարինել «նորմատիվ եւ անհատական որոշումներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան» բառերով:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում «ընդունման պահից» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի տնային էջում հրապարակման պահից» բառերով.

2) 7-րդ մասում «անմիջապես հրապարակել Ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, եւ» բառերը փոխարինել «հրապարակել կենտրոնական բանկի տնային էջում հրապարակման օրվանից սկսած» բառերով.

3) լրացնել նոր՝ 6.1 մասով՝

«6.1. Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգ կամ եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման վերաբերյալ, ֆինանսական գործառնությունների սահմանափակման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ դնել Կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում, իսկ ինտերնետի բացակայության դեպքում՝ կապի այլ միջոցներով հրապարակման պահից: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին: Սույն կետով սահմանված դեպքերում չեն տարածվում սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված դրույթները:».

3) 7-րդ եւ 8-րդ մասերը «վեցերորդ մասում» բառերից հետո լրացնել «եւ 6.1-րդ մասերում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: