Armenian ARMSCII Armenian
Կ-060-07.07.2017,14.11.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Նօրենքի (այuուհետ` Oրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «բաժանմունքի պետերը,» բառերը, իսկ «եւ քննիչները» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները:» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են` կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները եւ կենտրոնական մարմնի բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝ զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները: Երեւան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երեւան քաղաքի քննչական վարչության բաժինները եւ վարչական շրջանների քննչական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են` մարզային քննչական վարչության տարածքային բաժինները:Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են՝ գլխավոր վարչությունների վարչությունները:».

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական  կոմիտեի նախագահի տեղակալներն են:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է  քննչական  կոմիտեի  եւ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունները.».

2. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) խրախուսում եւ կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեի ծառայողներին, պարգեւատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.».

ՀՈԴՎԱԾ 4. Oրենքի 13-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 2-րդ կետում «ներքին իրավական ակտեր» բառերը փոխարինել «ներքին եւ անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ)» բառերով:

2. լրացնել 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5)  իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:».

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.

«4.1.Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) 3-րդ ենթախումբ` քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ (բացառությամբ՝ սույն հոդվածի  4-րդ մասի 2-րդ ենթակետում նշված պաշտոնները), հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:»

2.  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.Քննչական կոմիտեում ծառայության գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1)  1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական  վարչության պետ.

2)  2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ:».

3.  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.Քննչական  կոմիտեում ծառայության առաջատար պաշտոնը դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ,Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ:».

4. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7.Քննչական կոմիտեում ծառայության կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում`

1. «Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, » բառերը փոխարինել «բակալավրի» բառով:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1. 9-րդ մասի երկրորդ նախադասության «Որակավորման քննություն չհանձնած» բառերը փոխարինել «Ուսումնառությունը չանցած» բառերով.

2. 10-րդ մասի «ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց» բառերը փոխարինել «ուսումնառությունից» բառով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «(բաժանմունքների)» բառը.

ՀՈԴՎԱԾ 10. Oրենքի 22-րդ հոդվածում`

1. Վերնագրում «ծառայողի լիազորությունների դադարումը» բառերը փոխարինել «ծառայողին  պաշտոնից ազատելը» բառերով:

2. 1-ին մասի «ծառայողի լիազորությունները դադարում են՝» բառերը փոխարինել «ծառայողը պաշտոնից ազատվում է՝» բառերով:

3. 2-րդ մասի «ծառայողի լիազորությունները դադարեցվում են՝» բառերը փոխարինել «ծառայողին պաշտոնից ազատելը՝» բառերով:

4. 2-րդ մասի 1-ին կետում «լիազորությունների դադարեցման ձեւով» բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 22.1 հոդվածով.

«Հոդված 22.1. Քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը

1.Քննչական կոմիտեի ծառայողները գրանցվում են  կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման,  քննչական  կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3.Քննչական կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, բայց ոչ ավելի քան սույն օրենքով սահմանված քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչեւ երկարաձգված ժամկետի լրանալը:

4.Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա վերջինիս ստաժը  հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

5. Քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 2 ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա 2 ամիսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակաշրջանին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է  քննչական կոմիտեի նախագահը։»:

ՀՈԴՎԱԾ 12. Oրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի «լիազորությունները դադարելու (դադարեցվելու) »  բառերը փոխարինել «պաշտոնից ազատում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Oրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Քննչական  կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները

1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայորի կոչումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետի կոչումը:

3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի եւ գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության փոխգնդապետի կոչումը:

4. Գլխավոր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության մայորի կոչումը:

5. Առաջատար պաշտոնի առաջին եւ երկրորդ ենթախմբի  պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության մայորի կոչումն է:

6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի եւ կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող  կոչումի վերին սահմանն արդարադատության կապիտանի կոչումն է:

7. Կրտսեր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող  կոչումի վերին սահմանն արդարադատության ավագ լեյտենանտի կոչումն է:

8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի կոչմանը:

9.Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7) քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով իրականացնել հերթապահություն:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 28.1 հոդվածով.

«Հոդված 28.1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրումը

1.Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգեւատրվել քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:

2. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:

ՀՈԴՎԱԾ 16. Oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «լիազորությունների դադարեցում» բառերը փոխարինել « պաշտոնից ազատում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասում «լիազորությունների դադարեցման» բառերը փոխարինել «պաշտոնից ազատելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լիազորությունների դադարեցման» բառերը փոխարինել «պաշտոնից ազատելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.

«4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա.»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 36.1 հոդվածով.

«Հոդված 36.1. Քննչական կոմիտեի ծառայողի մասնակցությունը կրթական ծրագրերին

1.Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեի ծառայողը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ երկու օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը:

2.Կրթական ծրագրերին քննչական կոմիտեի ծառայողի մասնակցության  կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայությունը համարվում է հարգելի՝ այդ ընթացքում նրա հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:»:

ՀՈԴՎԱԾ  21. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝  «այլ վայր»  բառից հետո լրացնել «ծառայության  նշանակմամբ կամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։