Armenian ARMSCII Armenian
Կ-190-23.11.2017-ՖՎ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցմանն առնչվող հարաբերությունները։»։

Հոդված 2. 3-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումը կամ ֆինանսական ծառայությունների մատուցումն է Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 386-րդ հոդվածով եւ 387-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեuված արարքների կատարման նպատակով»։

2. 6-րդ կետում «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «4-րդ,» բառերը:

3. 19-րդ կետի «բ» ենթակետը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով։

4. 28-րդ կետում «փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման», իսկ 29-րդ կետում «փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով։

5. 30-րդ կետը «գործարար հարաբերությունն է,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը,» բառերով։

6. 33-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-րդ կետով.

 «33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի՝  զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ (կամ) դրա ֆինանսավորման համար թիրախային ֆինանսական պատժամիջոցներ սահմանող բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում.»։

7. 37-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով։

8. 41-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետով.

«Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերը Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերն են:»։

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը «ֆինանսական հաստատությունները» բառերից հետո լրացնել «եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք» բառերով։

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 24-րդ հոդվածի 3-րդ մասը, 28-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 7-րդ գլխի եւ 28-րդ հոդվածի վերնագրերը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման», իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո՝ «եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով։

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «կամ դադարեցնելու» բառերը փոխարինել «, դադարեցնելու կամ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու» բառերով։

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը՝

1. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Գործարքների եւ գործառնությունների որոշ տեսակների սահմանափակումը»։

2. Օրենքի 15-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի` 50 միլիոն դրամը գերազանցող առուվաճառքի գործարքների դեպքում արգելվում է գերազանցող գումարի մասով կանխիկ եղանակով վճարում իրականացնելը, եթե 50 միլիոն դրամից փոքր գումարային սահմանաչափ uահմանված չէ օրենքով:»։

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝

1. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը «գործարար հարաբերության» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերով։

2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է չիրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն` բացառությամբ նույնականացման եւ ինքնության ստուգման, եթե առկա են կասկածներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ, եւ հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը։ Այս դեպքում հաշվետվություն տրամադրող անձը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն է տրամադրում լիազոր մարմնին։»։

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը «բարձր ռիսկի չափանիշի առկայության» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման» բառերով։

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1. 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերից հանել «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված» եւ «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված» բառերին հաջորդող  «ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը, իսկ 1-ին մասում նաեւ՝ «ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված» բառերին հաջորդող «՝ ահաբեկչության հետ կապված» բառերը։

2. 1-ին մասում «Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 1.1-րդ մասով» բառերով։

3. 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ ի շահ նրանց ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ համատեղ կարգով գույք, տնտեսական ռեսուրսներ կամ ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ հասանելի դարձնելն արգելվում է։»։

4. 6-րդ մասից հանել «սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝» բառերը:

5. 6-րդ մասը «եւ տրամադրում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված» բառերով։

6. 9-րդ մասը «ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման» բառերով։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն օրենքի 3-րդ եւ 6-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հարյուրութսուներորդ օրը։