Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-154-16.10.2017,24.11.2017-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող  հիմնական հասկացությունները սույն օրենքի իմաստով ունեն հետեւյալ նշանակությունը.

1) արտաքին պետական հաշվեքննություն (այսուհետ՝ հաշվեքննություն)՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով,  կամ  քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված գործարքներով սահմանված չափանիշների եւ պահանջների պահպանման գնահատում: Գնահատումն իրականացվում է հաշվեքննության առարկայի  իրականացման համար իրավական ակտերով, կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո:

2) հաշվեքննության առարկա՝ հաշվեքննության օբյեկտի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեություն.

3) հաշվեքննության օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված մարմիններ եւ հիմնարկներ.

4) ֆինանսատնտեսական գործունեություն` հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործում.

5) ծրագրային կետ` հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի (այսուհետ` գործունեության ծրագիր) 1-ին եւ 2-րդ մասերի միավորն է, որում նշվում են հաշվեքննության օբյեկտը, առարկան.

6) hաշվեքննության առաջադրանք` հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ, որում նշվում է ծրագրային կետում ներառված հաշվեքննության օբյեկտը,  առարկան, կատարման ժամկետը, հաշվեքննությունը ընդգրկող  ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացակարգը,  հաշվեքննություն իրականացնող ստորաբաժանումը,  պաշտոնատար անձինք այդ թվում`  հաշվեքննողները ու փորձագետները եւ մասնագետները.

7) հաշվեքննության տեսակներ`  ֆինանսական, համապատասխանության,  կատարողականի.

8) hաշվեքննության ընթացակարգեր՝ զննում, դիտարկում, հարցում, արտաքին հաստատում, վերլուծական ընթացակարգ, վերահաշվարկ եւ վերակատարում:

9) ստուգում՝ ստուգման առարկան կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված գործարքներով սահմանված չափանիշների եւ պահանջների պահպանման գնահատում: Գնահատումն իրականացվում է ստուգման առարկայի  իրականացման համար իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո: Ստուգումն կատարվում է հաշվեքննության օբյեկտին առնչվող իրավաբանական անձանց մոտ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված  դեպքերում, հաշվեքննության տեսակներով ու զննման, դիտարկման, հարցման, արտաքին հաստատման, վերահաշվարկի եւ վերակատարման  ընթացակարգերով.

10) ստուգման առարկա՝ ստուգման օբյեկտի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեություն.

11) ստուգման օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավաբանական անձ.

12) ստուգման առաջադրանք` հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ, որում նշվում է ծրագրային կետում ներառված հաշվեքննության  օբյեկտին առնչվող ստուգման օբյեկտը,  առարկան, կատարման ժամկետը, ստուգումն ընդգրկող  ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացակարգը, ստուգումն իրականացնող ստորաբաժանումը, պաշտոնատար անձինք այդ թվում` հաշվեքննողները ու փորձագետները եւ մասնագետները.

13) հաշվեքննող՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնող հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայող.

14) մասնագետ՝ պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացին ներգրավվող համապատասխան բնագավառի  հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ.

15) փորձագետ՝ պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացին ներգրավվող հաշվեքննության եւ ստուգման վերաբերյալ հատուկ մասնագիտական  գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ.

Հոդված 2. Հաշվեքննիչ պալատի կարգավիճակը

1. Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող  անկախ պետական մարմինն է:

2. Հաշվեքննիչ  պալատի նստավայրը Երեւան քաղաքն է:

Հոդված 3. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը

1. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:

Հոդված 4. Հաշվեքննիչ պալատի գործառույթները

1. Սույն օրենքով սահմանված հաշվեքննիչ պալատի գործունեության  նպատակի ապահովման համար հաշվեքննիչ պալատը  իրականացնում է հետեւյալ գործառույթները`

1) Հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության իրականացում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ.

2) Սույն մասի 1-ին կետում նշված հաշվեքննության շրջանակներում սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ստուգման կատարում:

Հոդված 5. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում  պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ հիմնարկներում: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն չի իրականացնում պետական եւ համայնքային բյուջեների միջոցներից չֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ հիմնարկներում:

2. Հաշվեքննիչ պալատը ստուգում չի իրականացնում այն իրավաբանական անձանց մոտ, որոնց վերապահված են պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներ եւ դրանց իրականացումը չի ֆինանսավորվում պետական կամ համայնքային բյուջեներից: Հաշվեքննիչ պալատը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվեքննության շրջանակում ստուգում է իրականացնում իրավաբանական անձի  մոտ, եթե՝

1) ոչ առեւտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից,

2) առեւտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի հիսունից ավելի տոկոսը պետական կամ համայնքային մասնակցությամբ է,

3) իրավաբանական անձին  իրավական ակտով եւ պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում` պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին` միայն սույն կետով նախատեսված  իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար, եթե դրանցով նախատեսված է նման ստուգման հնարավորություն,

4) իրավաբանական անձը պայմանագրով ստացել է պետական բյուջեից վարկեր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական երաշխիքով ապահովված վարկեր կամ այլ ֆինանսական միջոցներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն,

5) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով  սահմանված դեպքերում հաշվեքննիչ պալատը իրավասու է համապատասխանաբար հաշվեքննություն, ստուգում (այսուհետ՝ նաեւ հաշվեքննություն) իրականացնել ինչպես հաշվեքննության օբյեկտում, այնպես էլ հաշվեքննիչ պալատի աշխատավայրում: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված դեպքերում հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունն իրականացնում է իր աշխատավայրում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված իրավաբանական անձանցից Հաշվեքննիչ պալատը իրավասու է փաստաթղթեր կամ տեղեկատվություն պահանջել միայն այն դեպքում, երբ դրանք հասանելի չեն դառնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

4. Հաշվեքննիչ պալատը ՝

1) Ազգային ժողով է ներկայացնում ՝

ա. տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ.

բ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն.

գ. սույն օրենքով սահմանված դեպքերում ընթացիկ եզրակացություններ:

2) իրավասու է ուսումնասիրել իր կողմից հաշվեքննվող մարմինների  ներքին աուդիտի  համակարգի արդյունավետությունը:

5. Եթե հաշվեքննության ընթացքում հաշվեքննիչ պալատը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա համապատասխան նյութերը, հաշվեքննիչ պալատի որոշմամբ, անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Այդ մասով հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը:  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրված նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ  գրավոր տեղեկացնում է հաշվեքննիչ պալատին:

6. Հաշվեքննիչ պալատը, հաշվեքննության ընթացքում կամ արդյունքում,  կարող է հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, ինչպես նաեւ վերադաս ունենալու դեպքում վերադասին առաջարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց, եթե վերջիններս չեն կատարում սույն օրենքի եւ հաշվեքննություն իրականացնող անձանց՝ սույն օրենքից բխող օրինական պահանջները:

Հոդված 6. Միջազգային համագործակցությունը

1. Հաշվեքննիչ պալատը՝ հաշվեքննության մեթոդաբանության եւ դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների եւ նրանց միջազգային կազմակերպությունների հետ:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Հաշվեքննիչ պալատի գործառութային անկախության սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է հաշվեքննության ենթակա մարմիններից եւ կազմակերպություններից:

Հոդված 8. Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախության սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատի ծախսերը հանդիսանում են պետական բյուջեի ծախսերի բաղկացուցիչ մաս:

2. Հաշվեքննիչ պալատի ֆինանսավորումը պետք է ապահովի հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների իրականացումը:

Հոդված 9. Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ստանդարտները

1. Հաշվեքննիչ պալատը  կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն` առաջնորդվելով  Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:

Հոդված 10. Մասնագիտական կարողությունների ապահովման եւ շարունակական զարգացման սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատը սահմանում է չափորոշիչներ հաշվեքննիչ պալատի աշխատակազմում աշխատանքի ընդունվողների համար, ինչպես նաեւ հաստատում է հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը:

Հոդված 11. Կոլեգիալության սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատն կոլեգիալ մարմին է:

Հոդված 12. Օբյեկտիվության սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ողջ գործընթացը իրականացվում է օբյեկտիվ` փաստերի հետազոտման, վերլուծության ու եզրահանգման միջոցով:

Հոդված 13. Քաղաքական չեզոքության սկզբունքը

1. Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

2. Հաշվեքննիչ պալատը  քաղաքական իրադարձություններին եւ նպատակներին որակում չի տալիս: Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ որակում չի տալիս եւ դրանց հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:

3. Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

Հոդված 14. Հաշվեքննիչ պալատի գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքը

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 1-7, 9-14 եւ 16-17 կետերով սահմանված որոշումները՝ բացառությամբ անհատական իրավական ակտերի, հաշվեքննիչ պալատի ֆինանսական հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտաքին   աուդիտորական կազմակերպության եզրակացությունները, ենթակա են հրապարակման՝ բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հրապարակվում են ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվեքննիչ պալատի պաշտոնական եւ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 15. Հաշվեքննիչ պալատի կազմը

1. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից` հաշվեքննիչ պալատի նախագահից եւ 6 անդամից:

Հոդված 16. Հաշվեքննիչ պալատի նիստերը

1. Հաշվեքննիչ պալատը իր գործունեությունը կազմակերպում է հերթական եւ արտահերթ նիստերի (այսուհետ՝ նիստ) միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են  ամիսը մեկ անգամ՝ հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից: Արտահերթ նիստ հրավիրվում է,  հաշվեքննիչ պալատի նվազագույնը երեք անդամի նախաձեռնությամբ:

2. Նիստերի օրակարգը նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկվում է հաշվեքննիչ պալատի անդամներին, նիստի հրավիրված անձանց, Ազգային Ժողով եւ Կառավարություն ։

3. Նիստերը նախագահում է հաշվեքննիչ պալատի նախագահը:

4. Նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հաշվեքննիչ պալատի առնվազն չորս անդամ:

5. Նիստում որոշումները ընդունվում են քվեարկությամբ առնվազն չորս կողմ ձայնի առկայության դեպքում:

6.  Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ,  ունի մեկ ձայն եւ քվեարկում է կողմ կամ դեմ:

7. Հաշվեքննիչ պալատի որոշումները ստորագրում է նիստը նախագահողը: Որոշման վերաբերյալ  հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիքի առկայության դեպքում կարծիքը կցվում է որոշմանը:

8. Նիստերը արձանագրվում են հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով։ Արձանագրությունները ստորագրում է նիստը նախագահողը։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հաշվեքննիչ պալատը իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն` նիստում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների վերաբերյալ:

9. Հաշվեքննիչ պալատը իր նիստում  քննարկում եւ հաստատում է՝

1) Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը (այսուհետ՝ գործունեության ծրագիր).

2) գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը.

3)  գործունեության ծրագրում փոփոխությունը եւ (կամ) լրացումը.

4) պետական բյուջեի  կատարման վերաբերյալ եզրակացությունը.

5) ընթացիկ եզրակացությունները.

6) հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը.

7) հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը, ծախսերի նախահաշիվը եւ վերջինիս կատարողականը, սույն  օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ  մասերով  նշված  ֆոնդերից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումները.

8) հաշվեքննության առաջադրանքը.

9) հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերը եւ դրանցում փոփոխությունները եւ լրացումները.

10) հաշվեքննիչ պալատի կանոնակարգը.

11) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությունը.

12) հաշվեքննության իրականցման մեթոդաբանությունը եւ ուղեցույցները, հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենիշային չափանիշները, հաշվեքննողների համար՝ ներքին ծառայողական հարաբերությունների շրջանակում կիրառվող էթիկայի կանոնները եւ որակի կառավարման համակարգի գործառույթի իրականացման մեթոդաբանությունը.

13) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան պաշտոնի անձնագրերը.

14)   հաշվեքննիչ պալատի աշխատանքներում մասնագետների եւ փորձագետների ներգրավման կարգը.

15) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի նշանակումը

16) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ աշխատանքների պարբերական վերաբաշխումը

17) հաշվեքննիչ պալատի  անդամների  միջեւ աշխատանքների պարբերական վերաբաշխումը

18) լսում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները եւ բավարար հիմքերի առկայության դեպքում ձեռնարկում միջոցներ պատասխանատվություն կիրառելու համար,

19) հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր,

20) օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված կարգապահական տույժեր եւ խրախուսանքներ,

21) հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող աշխատակազմի ծառայողների հաջորդ տարվա մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ինչպես ներքին կարողությունների օգատգործմամբ, այնպես էլ այլ կառույցներում վերապատրաստման միջոցով::

Հոդված 17. Հաշվեքննիչ պալատի անդամը

1. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային Ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին  համապատասխանող, բարձրագույն կրթություն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտորի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին աուդիտորական  ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի  ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ, կամ հաշվեքննիչ պալատի անդամի  նվազագույնը 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմում  գլխավոր պաշտոնների 1-ին խմբի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:

2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հաշվեքննիչ պալատի նախագահը այդ մասին տեղեկացնում է Ազգային Ժողով: Հաշվեքննիչ պալատի անդամի  վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից ավել ժամանակահատված, հաշվեքննիչ պալատի նախագահը այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային Ժողով: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին  անդամի  պաշտոնավարման չլրացած ժամկետով: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չի համալրվում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:

3. Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

4. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ չի կարող ընտրվել այն անձը, ով`

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ենթարկվել է քրեական պատասխանատվության, եւ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ

3) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

5. Հաշվեքննիչ պալատի անդամները, ներառյալ պալատի նախագահը, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել  վճարովի այլ աշխատանք  բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից ։

6. Հաշվեքննիչ պալատի անդամի այդ թվում նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման կամ հաշվեքննիչ պալատի անդամի որեւէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում.

7. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարում են՝

1) պաշտոնավարման ժամկետի լրանալու դեպքում.

2) հաշվեքննիչ պալատի անդամի հանցագործության կատարման համար դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.

3) եթե ի հայտ է եկել հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որոնց ցանկը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկին.

4) հաշվեքննիչ պալատի  անդամի հրաժարականի դեպքում.

5) հաշվեքննիչ պալատի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

6) նրա մահվան դեպքում

8. Հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի մասին դիմումը ներկայացվում է Ազգային Ժողովի Նախագահին, ինչի մասին տեղեկացվում է հաշվեքննիչ պալատ. այդ տեղեկությունը տեղադրվում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների դադարման այլ հիմքերի ի հայտ գալու պարագայում հաշվեքննիչ պալատի նախագահը այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային Ժողով։

Հոդված 18. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները

1.Հաշվեքննիչ պալատի անդամը՝ այդ թվում  հաշվեքննիչ պալատի նախագահը

1) համակարգում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի կամ մի քանիսի  աշխատանքները,

2) ապահովում է իր համակարգման ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով հաշվեքննության իրականացումը օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան.

3) սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում որոշում է իր համակարգման ներքո գտնվող հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կազմակերպման հարցերը եւ այդ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության արդյունքների համար հաշվեքննիչ պալատի առջեւ կրում է պատասխանատվություն.

4) իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանումներում ձեւավորում է հաշվեքննություն իրականացնող հաշվեքննողների աշխատանքային խմբեր.

5) վավերացնում եւ հաշվեքննիչ պալատի հաստատմանն է ներկայացնում իր համակարգման ներքո հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների  հաշվեքննության առաջադրանքների եւ ընթացիկ եզրակացությունների նախագծերը.

6) կատարում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ սահմանված հանձնարարություններ.

7) ներկայացնում է հաշվեքննիչ պալատը՝ պալատի որոշմամբ սահմանված իր  լիազորությունների շրջանակում:

Հոդված 19. Հաշվեքննիչ պալատի նախագահը

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝

1) ապահովում է հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը,

2) օրենքով սահմանված կարգով  իր լիազորությունների շրջանակներում աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին,

3) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ,

4) ներկայացնում է հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում,

5) hաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաեւ բացակայության դեպքում հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը դնում է  հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի վրա:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը հաշվեքննիչ պալատի անդամներից մեկի վրա նախապես դնում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը:

Հոդված 20. Հաշվեքննիչ պալատի գործունեության երաշխիքները

1. Հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում եւ հաշվեքննիչ պալատի կանոնակարգին համապատասխան յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (հաշվեքննիչ պալատի ծախսերի նախահաշվի նախագիծը)` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաշվեքննիչ պալատի՝ սույն հեդվածի 1-ին մասում նշված կարգով ներկայացված, բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով:

3. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Ազգային ժողով եւ հաշվեքննիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:

4. Պետական բյուջեով հաշվեքննիչ պալատի գծով նախատեսված տարեկան ծախսերի նախահաշիվները ներառում է հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակազմի ծառայողների խրախուսման եւ համակարգի զարգացման նպատակային ֆոնդ, որը չի կարող գերազանցել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված չափը:

5. Հաշվեքննիչ պալատի  բնականոն գործունեության ապահովման համար չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի (առանց աշխատակիցների խրախուսման եւ համակարգի զարգացման նպատակային ֆոնդի գծով ծախսերի) ընդհանուր գումարի երկու տոկոսին:

6. Աուդիտորի որակավորում ունեցող հաշվեքննիչ պալատի անդամները եւ աշխատակազմի ծառայողները սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նշված ֆոնդերի միջոցների հաշվին  ստանում են դրամական պարգեւներ՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով: Հիմնարկի հիմնադրի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է հաշվեքննիչ պալատը:

2. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գործում են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ,  հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաեւ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

3. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքները համալրվում են, ինչպես նաեւ վերջիններիս ներկայացվող պահանջները սահմանվում են  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը նշանակվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ:

Հոդված 22. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող ծառայողներին ներկայացվող պահանջները

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող ծառայողների պաշտոնների անձնագրերում պետք է ներառվեն նաեւ առնվազն հետեւյալ պահանջները՝

1) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում եւ աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող եւ դրանց հավասարեցված ստորաբաժանման գլխավոր պաշտոնների նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ,

2) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում եւ  աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող եւ դրանց հավասարեցված ստորաբաժանման գլխավոր պաշտոնների նվազագույնը 4 տարվա աշխատանքային ստաժ:

2. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողները եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողները առնվազն 3 տարին մեկ անգամ անցնում են վերապատրաստում` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրով սահմանված կարգով:

Հոդված 23. Հաշվեքննիչ պալատի որակի կառավարման համակարգը եւ արտաքին աուդիտը

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունն իրականացնում է օրինականության եւ տնտեսման, նպատակային ու ծախսային արդյունավետության սկզբունքներին համաձայն:

2. Հաշվեքննիչ պալատի ֆինանսական, հսկողության եւ կառավարչական գործընթացների հետ կապված ռիսկերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ստեղծվում է որակի կառավարման համակարգ:

3. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են ամենամյա արտաքին աուդիտի` մրցութային հիմունքներով ընտրված արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից:

4. Հաշվեքննիչ պալատի  տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող  աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի աշխատակազմը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 24. Հաշվեքննիչ պալատի  կանոնակարգը եւ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությունը

1. Հաշվեքննիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգը, հաշվեքննության կազմակերպման եւ իրականացման ներքին ընթացակարգերը, ինչպես նաեւ գործունեության ծրագրի, գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության եւ ընթացիկ եզրակացության ձեւանմուշերը սահմանվում են հաշվեքննիչ պալատի կանոնակարգով: Կանոնակարգով մասնավորապես սահմանվում է հաշվեքնիչ պալատի անդամների, ինչպես նաեւ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ աշխատանքի պարբերական վերաբաշխման սկզբունքը`

1) հաշվեքննիչ պալատի անդամը վեց տարվա ընթացքում՝ առավելագույնը երկու  տարի  կարող է համակարգել հաշվեքննություն իրականացնող նույն կառուցվածքային ստորաբաժանման  աշխատանքները` բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի,

2) հաշվեքննիչ պալատի անդամը վեց   տարվա ընթացքում՝ առավելագույնը երկու տարի կարող է համակարգել միեւնույն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված գործունեության  ոլորտում հաշվեքննություն իրականացնող որեւէ կառուցվածքային  ստորաբաժանման աշխատանքները` բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի,

3) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող նույն կառուցվածքային ստորաբաժանումը վեց  տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է  միեւնույն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված գործունեության  ոլորտում հաշվեքննություն իրականացնել`  բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի,

4) հաշվեքննությունը հաջորդ տարում շարունակվելու դեպքում այն իրականացնում են դրանք սկսած հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը եւ հաշվեքննիչ պալատի անդամը:

2. Հաշվեքննիչ պալատի  աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ պարտականությունների բաշխումը, կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատվում է հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳԻՐԸ, ԸՆԹԱՑԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը

1. Յուրաքանչյուր տարի հաշվեքննիչ պալատը հաստատում է գործունեության ծրագիրը մեկ տարվա համար՝ հաշվեքննիչ պալատի նախորդ գործունեության ծրագրի ավարտման ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ։

2. Գործունեության ծրագիրը բաղկացած է հետեւյալ մասերից՝

1) պետական բյուջեի երեք, վեց, ինը ամիսների եւ տարեկան կատարման հաշվեքննություն,

2) հաշվեքննություն՝ ըստ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ կազմված հաշվեքննության առարկայի, հաշվեքննվող օբյեկտի, հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման,

3) հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների ծրագիր` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման, որակի   կառավարման համակարգին, անձնակազմի կառավարմանն ու վերապատրաստմանն, միջազգային համագործակցությանն եւ սույն օրենքով  հաշվեքննիչ պալտին վերապահված այլ հարցեր:

3. Հաշվեքննիչ պալատն իրավասու է գործունեության ծրագրի 2-րդ մասում իրականացնել  հիմնավորված փոփոխություն եւ (կամ) լրացում՝ գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Գործունեության ծրագրի 1-ին եւ 2-րդ մասով նախատեսված ծրագրային կետի կատարումը տվյալ տարում չավարտվելու դեպքում տեղափոխվում է հաջորդ տարի:

Հոդված 26. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

1. Հաշվեքննիչ պալատի  հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության ավարտից հետո ընթացիկ եզրակացության նախագիծը ներկայացնում է տվյալ կառուցվածքային  ստորաբաժանման գործունեությունը համակարգող հաշվեքննիչ  պալատի անդամին՝ վավերացման:

2. Ընթացիկ եզրակացության նախագիծը հաշվեքննիչ պալատի  անդամի կողմից վավերացնելուց հետո ներկայացվում է հաշվեքննիչ պալատի հաստատմանը: Ընթացիկ եզրակացության նախգծի հետ միասին պալատ է ներկայացվում նաեւ վերջինիս կազմման համար հիմք հանդիսացող հաշվեքննության արձանագրությունները ու դրանց վերաբերյալ հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի  առարկությունները եւ բացատրությունները:

3. Ընթացիկ եզրակացության վերաբերյալ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացնում դրա նախագիծը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

4. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի երեք, վեց եւ ինը ամիսների կատարման վերաբերյալ  ընթացիկ եզրակացությունները, համապատասխանաբար այդ ժամանակահատվածների ավարտման օրվանից հետո 4  ամսվա ընթացքում ներկայացնում է Ազգային Ժողով:

5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի կատարման արդյունքում կազմված  ընթացիկ եզրակացությունն ըստ անհրաժեշտության ներառում է՝

1) գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին,

2) գրառում` անհամապատասխանութան կամ խեղաթյուրման վերաբերյալ,

3) առաջարկություններ` հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին,

4) հաշվեքննության արձանագրությունների վերաբրեյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները եւ բացատրությունները,

5) եզրակացություններ,

6) այլ տեղեկատվություն:

6. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ծրագրային կետի  հաշվեքննության արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որը ընթացիկ եզրակացությունը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հաշվեքննիչ պալատին տրամադում է ընթացիկ եզրակացությունում ամրագրված անհամապատասխանության, խեղաթյուրման  վերացման, առաջարկությունների իրականացման եւ ընթացիկ եզրակացությանը վերաբերող այլ գրավոր տեղեկատվություն:

7. Հաշվեքննիչ պալատն  սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն կցում է համապատասխան ընթացիկ եզրակացությանը եւ ներկայացնում Ազգային ժողով եւ   Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված  տեղեկատվության տրամադրման պահանջի խախտման դեպքում հաշվեքննիչ պալատը՝ նախատեսված ժամետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը կցում է  ընթացիկ  եզրակացությանը եւ ուղարկում է Ազգային Ժողով եւ Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

Հոդված 27. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը

1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական եւ համապատասխանության  հաշվեքննության միջոցով` օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց եւ ինը  ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները:

2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը բաղկացած է հետեւյալ մասերից՝

1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաեւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որն, ըստ անհրաժեշտության, ներառում է՝

ա. դրական եզրահանգում, եթե ստացվել է  բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար եւ էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել.

բ. ոչ լիարժեք եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետեւանքները համատարած չեն եւ հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են կամ հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետեւանքները համատարած չեն եւ անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար.

գ. բացասական եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետեւանքները համատարած են եւ հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են,

դ. հրաժարում եզրահանգում ներկայացնելուց, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետեւանքները համատարած են եւ անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար:

3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը Ազգային ժողով  է ներկայացնում կառավարության կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ազգային Ժողով ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Հոդված 28. Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

1. Տարեկան հաղորդումը բաղկացած է երեք մասից՝

1) պետական բյուջեի կատարողականի հաշվեքննության հետ կապված նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն.

2) ամփոփ տեղեկատվություն գործունեության ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ծրագրային կետերի կատարման  վերաբերյալ.

3) նախորդ տարվա ընթացքում գործունեության ծրագրի 3-րդ մասի իրականացման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի տեղեկատվությունը եւ արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը:

2. Տարեկան հաղորդման 2-րդ մասում ներառվում է միայն այն ծրագրային կետերի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, որոնց մասով ընթացիկ եզրակացությունը, սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կամ 8-րդ  մասերով սահմանված կարգով ներկայացվել է Ազգային Ժողով տարեկան հաղորդումը Ազգային Ժողով՝ ուղարկվելուց առնվազն մեկ  ամիս առաջ:

3. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Հոդված 29. Հաշվեքննությունների վերլուծությունների արդյունքների հրապարակայնացումը

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքների վերլուծության հիման վրա քննարկում է անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների պատճառներն, որի արդյունքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին կարող է ներկայացնել առաջարկություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի փոփոխման եւ (կամ) լրացման վերաբերյալ:

2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքների վերլուծության հիման վրա կարող է առաջարկություններ ներկայացնել նաեւ բյուջետային ծրագրերում նկարագրված ոչ ֆինանսական չափորոշիչների բարելավման վերաբերյալ:

3. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունների վերլուծության արդյունքում պարզում է հաճախ հանդիպող անհամապատասխանությունները ու խեղաթյուրումները, եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաեւ քննարկումներ է իրականացնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հետագայում այդ անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների  կանխարգելման եւ բացառման համար:

4. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունների վերլուծության արդյունքում պարզում է օրինական եւ արդունավետ կառավարման դրսեւորումները եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաեւ քննարկումներ է իրականացնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ դրանց հաղորդակցման եւ քարոզչության համար:

Հոդված 30. Հաշվեքննիչ պալատի կողմից տեղեկատվության տրամադրման կարգը

1. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագիրը, ընթացիկ եզրակացությունները,  պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը եւ իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով եւ Հայաստանի Հանրապետության Կառավարություն, միաժամանակ դրանք տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական եւ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում:

2. Մինչեւ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին, ներգրավված մասնագետներին ու փորձագետներին եւ հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որեւէ ձեւով նախնական գնահատականների եւ եզրակացությունների հրապարակումը։

ԳԼՈՒԽ  5

ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Հոդված 31. Հաշվեքննության նպատակը

1. Հաշվեքննության նպատակն է պարզել հաշվեքննության առարկայի օրինականության ու տնտեսման, նպատակային եւ ծախսային  արդյունավետության սկզբունքների պահպանումը։

2. Հաշվեքննության իրականացմամբ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրում է հաշվեքննության օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը: Ներքին աուդիտի համակարգը արդյունավետ գնահատելու դեպքում՝ հաշվեքննիչ պալատը կարող է հիմնվել վերջինիս արձանագրած արդյունքների վրա:

Հոդված 32. Հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը

1. Հաշվեքննիչ պալատին առցանց հասանելի են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 1-ին կետով սահմանված  հաշվեքննության օբյեկտներին  պատկանող պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական եւ համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող էլեկտրոնային շտեմարանները, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հաշվեքննության օբյեկտներին  պատկանող պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման առնչվող տեղեկատվության առցանց տրամադրման անհնարինության դեպքում, այն Հաշվեքննիչ պալատին տրամադրվում է Հաշվեքննիչ պալատի հարցման հիման վրա էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ՝ հարցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել եւս 15 օրով՝ էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով։

Հոդված 33. Հաշվեքննության տեսակները, սկզբունքները եւ ընթացակարգերը

1. Հաշվեքննության տեսակներն են`

1) ֆինանսական հաշվեքննություն՝ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման ֆինանսական փաստաթղթերի վարման պահանջների կատարումը եւ դրա արդյունքում ձեւավորված հաշվետվությունների արժանահավատությունը.

2) համապատաuխանության հաշվեքննություն՝ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման համապատաuխանությունն իրավական ակտերին, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշներին եւ պահանջներին.

3) կատարողականի հաշվեքննություն` հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող  հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման տնտեսող, նպատակային եւ ծախսային արդյունավետ լինելը.

2.  Կատարողականի հաշվեքննության սկզբունքները

1) տնտեսում՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է թե ինչքանով է նվազագույնի հասցվել նախատեսված (ձեռքբերվող) ռեսուրսներին ուղղված ծախսերը` սահմանված ժամկետի, որակի, քանակի, ծավալի պահպանմամբ եւ համարժեք հատուցմամբ:

2) նպատակային արդյունավետություն (արդյունավետություն)՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է սահմանված նպատակների իրականցումը եւ պլանավորված արդյունքների ստացումը.

3) ծախսային արդյունավետություն (օգտավետություն)՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է նախատեսված ռեսուրսների օգտագործմամբ համապատասխան որակով, քանակով եւ ժամկետում առավելագույն արդյունքների ստացումը.

3. Հաշվեքննության ընթացակարգերը

 1) զննում՝ հաշվեքննության  իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է հաշվեքննության առարկայի վերաբերյալ Էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացված փաստաթղթերի եւ գրանցումների ինչպես նաեւ ակտիվների, կատարված աշխատանքի, մատուցված ծառայության եւ մատակարարված ապրանքի փաստացի վիճակի ուսումնասիրություն.

2) դիտարկում` հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է հաշվեքննության  օբյեկտում ականատես լինել հաշվեքննության օբյեկտի պատասխանատու անձանց կողմից հաշվեքննության  առարկային վերաբերվող գործընթացի կամ ընթացակարգի կատարմանը.

3) հարցում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով հաշվեքննության  օբյեկտի պատասխանատու անձանց գրավոր եւ բանավոր կարգով ներկայացվում է տեղեկատվության ստացման պահանջ.

4) արտաքին հաստատում` հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում  է սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացում` որպես հաշվեքննիչ պալատի  հարցման պատասխան.

5) վերլուծական ընթացակարգ՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով ֆինանսական եւ  ոչ ֆինանսական  ցուցանիշները գնահատվում են իրենց հետ փոխկապակցված  այլ տվյալների համեմատման եւ համադրման միջոցով.

6) վերահաշվարկ՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է ելակետային տվյալների հիման վրա հաշվարկի ճշտության պարզում.

7) վերակատարում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով հաշվեքննողները  վերարտադրում են հաշվեքննության օբյեկտի հսկողության գործընթացները

4. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ընթացքում ազատ է հաշվեքննության տեսակի եւ ընթացակարգի ընտրության հարցում, բացառությամբ, եթե սույն օրենքով սահմանված է տվյալ հաշվեքննության առարկայի համար հաշվեքննության  որոշակի տեսակ կամ ընթացակարգ:

Հոդված 34. Հաշվեքննության իրականացման կարգը

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունը կազմակերպում եւ իրականացնում է սույն օրենքի պահանջներին համապատասխան: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու հիմնարկներում  իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է եզրակացություն կամ ընթացիկ եզրակացություն։ Իրավաբանական անձանց մոտ իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է հաշվեքննության արձանագրություն։

2. Հաշվեքննությունը իրականացվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաստատված հաշվեքննության առաջադրանքի հիման վրա:

3. Հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը եւ ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին`  հավանության: Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամը հաշվեքննության առաջադրանքի նախագիծը ներկայացնում է հաշվեքննիչ պալատի հաստատմանը:

4. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի 2-րդ մասի ծրագրային կետի կատարումը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ գործունեության ծրագրում ավելացված նոր ծրագրային կետի դեպքում` ծրագրային կետի ավելացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան հաշվեքննությունը սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ հաշվեքննության  օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձեւով տեղեկացնում է հաշվեքննության անցկացման, դրա տեսակների, ընթացակարգերի, ժամկետների, հաշվեքննվող ժամանակաշրջանի մասին:

5. Հաշվեքննության խմբի աշխատանքները ղեկավարում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Հաշվեքննության առաջադրանքի մեջ չնշված անձինք չեն կարող մասնակցել հաշվեքննությանը:

6. Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման եւ դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է մինչեւ քսանչորս աշխատանքային օր, որն հաշվեքննության ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի քան տասներկու աշխատանքային օրով` հաշվեքննիչ պալատի  որոշմամբ:

7. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաեւ հաշվեքննության ընթացքում՝ հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո  հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:

Հոդված 35. Հաշվեքննության արձանագրությունը

1 Հաշվեքննողը արձանագրում է հաշվեքննության արդյունքները, դրա վերաբերյալ կազմում եւ իր ստորագրությամբ հաստատում է հաշվեքննության արձանագրությունը: Հաշվեքննության արձանագրությունը ստորագրած հաշվեքննողը պատասխանատվություն է կրում դրանում արձանագրված տեղեկատվության արժանահավատության եւ ամբողջականության համար:

2. Հաշվեքննության արձանագրությունն ըստ անհրաժշտության ներառում է՝

1)գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին.

2) գրառումներ` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.

3) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

3. Ծանոթացման եւ ստորագրման նպատակով հաշվեքննության արձանագրությունը ներկայացվում է հաշվեքննության կամ ստուգման առաջադրանքում նշված համապատասխան  հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որը հաշվեքննության արձանագրությունը ստանալուն հաջորդող տաս օրվա ընթացքում, համաձայնության դեպքում, ստորագրում է այն կամ գրավոր ներկայացնում է առարկություններ եւ բացատրություններ` կազմված հաշվեքննության արձանագրությունում նշված անհամապատասխանությունների կամ խեղաթյուրումների, ինչպես նաեւ այլ տեղեկատվության վերաբերյալ, որոնք կցվում են հաշվեքննության արձանագրությանը:

4. Հաշվեքննիչ պալատի  հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության արդյունքում կազմված հաշվեքննության արձանագրությունը եւ դրա վերաբերյալ առարկությունները եւ բացատրությունները ներկայացնում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող հաշվեքննիչ  պալատի անդամին:

5. Հաշվեքննության ընթացքում կազմվող հաշվեքննության արձանագրությունները հանդիսանում են ընթացիկ եզրակացության հիմք:

Հոդված 36. Հաշվեքննողի լիազորությունները

1. Հաշվեքննողը իրավասու է տվյալ ծրագրային կետի շրջանակներում ՝

1) իրականացնել հաշվեքննություն

2) հաշվեքննության օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել հաշվեքննության առարկային առնչվող առկա էլեկտրոնային շտեմարանների հասանելիություն, փաստաթղթեր, անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ, ՝ դրանցից դուրս գրել տեղեկություններ եւ ստանալ պարզաբանումներ: Օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությանը հաշվեքննողը  կարող է ծանոթանալ տվյալ գաղտնիքի համար օրենքով սահմանված դեպքում եւ կարգով.

3) հաշվեքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ հաշվեքննվող օբյեկտի ղեկավարից  կամ նրան փոխարինող անձից ստանալ գրավոր, բանավոր բացատրություններ.

4) մուտք գործել հաշվեքննության օբյեկտի տարածքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

5) անհրաժեշտւթյան դեպքում հաշվեքննության գործընթացին ներգրավել հաշվեքննության  օբյեկտի մասնագետներին՝  հաշվեքննության  օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

2. Հաշվեքննողը պարտավոր չէ բացատրություններ տալ հաշվեքննության ընթացքի վերաբերյալ, բացառությամբ՝ հաշվեքննության վերաբերյալ հանձնարարություններ տալու իրավասություն ունեցող անձանց պահանջի դեպքում:

3. Հաշվեքննիչ պալատը իրավասու է հաշվեքննվող օբյեկտից պահանջել եւ ստանալ հաշվեքննության առարկայի շրջանակներում կնքված պայմանագիրը ինչպես նաեւ դրանցից բխող այն փաստաթղթերը, որը պայմանագրի կամ գործարքի մյուս կողմը պարտավոր է տրամադրել հաշվեքննվող օբյեկտին:

4. Հաշվեքննողը պարտավոր է՝

1) հաշվեքննությունը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ հաշվեքննության  օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին ներկայացնել հաշվեքննության առաջադրանքը.

2) անաչառ եւ համակողմանի հավաքագրել եւ արձանագրել հաշվեքննության առարկային առնչվող տեղեկությունները եւ փաստերը.

3) իրականացնել հաշվեքննության գործընթացի փաստաթղթավորում.

4) չխոչընդոտել հաշվեքննության օբյեկտի բնականոն աշխատանքին.

5) հաշվեքննության  օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել հաշվեքննությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.

6) հաշվեքննության  օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնել հաշվեքննության արդյունքներին.

7) հաշվեքննության ընթացքում հանցագործության առերեւույթ հատկանիշների կասկածի ի հայտ գալու պարագայում անհապաղ տեղեկացնել հաշվեքննիչ պալատ։

Հոդված 37. Մասնագետը եւ փորձագետը

1. Հաշվեքննիչ պալատն իրավասու է սույն օրենքով սահմանված կարգով  պայմանագրային հիմունքներով  հաշվեքննության գործընթացում ներգրավել համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետ կամ հաշվեքննության վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետ :

2. Մասնագետը կամ փորձագետը իրավասու է հաշվեքննության ընթացքում իրականացնել սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-ից 5-րդ կետերով սահմանված իրավունքները եւ պետք է կրի 4-րդ մասով սահմանված պարտականությունները:

Հոդված 38. Հաշվեքննության  օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Հաշվեքննության կամ ստուգման առաջադրանքում նշված համապատասխան հաշվեքննության օբյեկտի  ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը, իսկ իրավաբանական անձանց մոտ հաշվեքննության իրականացման դեպքում նաեւ համապատասխան ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձն  իրավասու է՝

1) ծանոթանալու հաշվեքննության արձանագրությանը.

2)օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հաշվեքննողների գործողությունները:

2. Հաշվեքննության օբյեկտի ղեկավարը իրավասու է հաշվեքննության արձանագրության վերաբերյալ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում եւ կարգով ներկայացնել առարկություններ եւ բացատրություններ:

3. Հաշվեքննության  օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

1) անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծել հաշվեքննողների  գործունեության համար:

2) հաշվեքննության ընթացքում հաշվեքննողի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացքում  տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ առկա եւ հասանելի ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվություն, փաստաթղթեր եւ գրանցումներ,

3) հաշվեքննության ընթացքում անհապաղ տեղեկացնել հաշվեքննողին տրամադրված տեղեկատվության, փաստաթղթերի եւ գրանցումների ցանկացած փոփոխության եւ լրացումների մասին:

4) չխոչընդոտել հաշվեքննության ընթացքին, կատարել հաշվեքննողների օրինական պահանջները.

4. Ծրագրային կետում նշված հաշվեքննության  օբյեկտի ղեկավարը պարտավոր է մեկամսյա ժամկետում հաշվեքննիչ պալատին տրամադրել ընթացիկ եզրակացությունում արձանագրված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների  վերացման, առաջարկությունների իրականացման եւ ընթացիկ եզրակացությանը վերաբերող այլ գրավոր տեղեկատվություն :

5. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների` հաշվեքննությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են հաշվեքննության  օբյեկտի ղեկավար եւ  այլ պաշտոնատար անձանց համար:

ԳԼՈԻԽ 6

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը այլ մարմինների հետ

1. Հաշվեքննության իրականացման համար հաշվեքննիչ պալտը կարող է օգտագործել հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի  արդյունքները: Այդ նպատակով հաշվեքննիչ պալատը ուսումնասիրում է հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետություն եւ ներկայացնում է առաջարկություններ դրա բարելավման համար:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանումների կարողությունների զարգացման եւ գործնական խնդիրների լուծման հարցում կարող են համագործակցել հաշվեքննիչ պալատի հետ:

3. Հաշվեքննիչ պալատի հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրում են տեղեկատվություն իրենց կողմից հաշվեքննության օբյեկտի կամ հաշվեքննության առարկայի՝ հաշվեքննությունը ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերյալ իրականացրած վերահսկողության, հսկողության, ստուգումների, ներքին աուդիտի արդյունքների մասին կամ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությանը վերաբերվող պահանջված այլ տեղեկատվություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Հոդված 40. Հաշվեքննիչ պալատի ակտերը Ազգային Ժողով ներկայացնելը

1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները Ազգային Ժողով են ներկայացվում սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված ժամկետներում եւ կարգով:

2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը Ազգային Ժողով է ներկայացվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում եւ կարգով:

3. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը Ազգային Ժողովում  ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ընթացքում:

4. Հաշվեքննիչ պալատը իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում եւ կարգով:

5. Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու:

ԳԼՈՒԽ 7

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

Հոդված 41. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայությունը

1.  Հաշվեքնիչ պալատի աշխատակազմում  ծառայությունը հաշվեքննիչ պալատի աշխատակազմում  ծառայողի կողմից սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում հաշվեքննիչ պալատի գործառույթներն իրականացնելու նպատակով հաշվեքննիչ պալատի աշխատակազմում  կազմակերպվող մասնագիտական գործունեություն է:

2. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայությունը իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

3. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայությանը վերաբերող սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 42. Հաշվեքննիչ պալատի անդամների եւ պալատի աշխատակազմի ծառայողների վարձատրությունը

1.Հաշվեքննիչ պալատի անդամների, պալատի աշխատակազմի ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 8

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության նորընտիր  նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքը:

3.Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը, աշխատակազմի կանոնադրությունը, հաստիքացուցակը, պաշտոնի անձնագրերը ենթակա են հաստատման հաշվեքննիչ պալատի կողմից՝ սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվեքննիչ պալատի անդամին  եւ հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերվող աուդիտորի որակավորման դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածը ընդգրկում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին վերաբերվող աուդիտորի որակավորման դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածը ընդգրկում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը :

6. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի <երեք, վեց, ինը ամիսների եւ> բառերը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը, եւ 27-րդ հոդվածի 1-ին մասի <օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց եւ ինը  ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները> բառերը ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

8. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 17-20-րդ կետերով սահմանված հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունները մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացվում են հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից:

Հոդված 44. Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը

1.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը որպես հաշվեքննիչ պալատի անդամներ:

Հոդված 45. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի քաղաքացիական ծառայողներին հաշվեքննիչ պալատի ծառայողներ համարելը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների եւ  հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներ, իսկ այլ կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող քաղաքացիական ծառայողները`  հաշվեքննիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ:

Հոդված 46. Հաշվեքննիչ պալատի իրավահաջորդությունը

1. Հաշվեքննիչ պալատը հանդիսանում է վերահսկիչ պալատի իրավահաջորդը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվեքննիչ պալատն առաջին տարում իրագործում է Ազգային ժողովի արդեն ընդունած Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը,  իսկ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեության վերաբերյալ  տարեկան հաղորդումը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում հաշվեքննիչ պալատը:

3. Հաշվեքննիչ պալատի տարեկան առաջին հաղորդումն իր մեջ պարունակում է Վերահսկիչ պալատի վերջին տարեկան գործունեության ծրագրով նախատեսված ծրագրային հարցերով սահմանված վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն
 

 
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ


ԱՄՓՈՓԱԹԵՐԹ