Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1542-16.10.2017,24.11.2017-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ օրենք) 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետեւյալ մասերից՝

1) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք.

2) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաեւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների  210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: