Armenian ARMSCII Armenian
Կ-447-04.12.2004-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ, որն անցնելու կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:».

բ) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սպաների համար՝ 3-5 տարի.».

գ) 5-րդ մասի 3-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս` պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.» բառերով.

դ) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե մինչեւ զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:».

ե) 6-րդ մասի նախատեսված աղյուսակում շարքային կազմի ժամկետային ծառայության եւ պահեստազորի 1-ին խմբի համար սահմանված 40 թվերը փոխարինել 45 թվերով, սպայական կազմում «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերությունում «(ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմինը`)» բառերը փոխարինել «(դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական կազմինը`)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝

ա) 1-ին եւ 2-րդ կետերը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «(պարտադիր զինծառայողների համար)» բառերով.

բ) 2-րդ կետը «կարգապահական» բառից առաջ լրացնել «կալանքի տակ կամ» բառերով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների (կուրսանտների) ուսման ժամանակահատվածը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասը «կնքվել» բառից հետո լրացնել «պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած» բառերով.

բ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պայմանագիր չի կարող կնքվել նաեւ այն քաղաքացիների հետ, ովքեր օրենքի խախտումով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:».

գ) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «ինչպես նաեւ պայմանագրի» բառերը փոխարինել «ինչպես նաեւ օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին պարբերությունից «Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած» բառերը հանել.

բ) 1-ին մասի 1-ին կետը «լրանալիս» բառից հետո լրացնել «(իր համաձայնությամբ)» բառերով.

գ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սահմանային տարիքի հասնելու եւ ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս:».

դ) 2-րդ մասը հանել:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմերի մյուս պաշտոններինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:».

բ) 3-րդ մասի երրորդ պարբերությունից «(պահեստազորայինները՝ որակավորման կարգով)» բառերը հանել.

գ) 3-րդ մասի չորրորդ պարբերությունը «բարձրագույն» բառից հետո լրացնել «(, իսկ ենթասպայական կամ շարքային կոչում ունեցողները՝ միջնակարգ)» բառերով.

դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «ընդունված» բառից հետո լրացնել «զինծառայողները եւ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 2-րդ կետից «բայց պաշտոնից ազատվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում» բառերը հանել.

բ) 2-րդ մասի վերջին պարբերությունում «եւ պաշտոնային դրույքից» բառերը փոխարինել «, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Հանցագործության համար ազատության սահմանափակման հետ չկապված պատժի դատապարտված եւ զինվորական ծառայության մեջ թողնված զինծառայողը բարձր պաշտոնի չի նշանակվում մինչեւ օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը:»:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը «ելնելով» բառից առաջ լրացնել «(այդ թվում՝ ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից)» բառերով.

բ) 3-րդ կետը հանել:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) եթե դատարանի դառավճռով դատապարտվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատժի:».

բ) 4-րդ մասը հանել:

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 2-րդ կետը «կատարումը» բառից հետո լրացնել «(բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների կատարման դեպքի):» բառերով.

բ) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Զինծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր» բառերը փոխարինել «Զինծառայողն իր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում պահեստազորից զորակոչված քաղաքացին նշանակվում է» բառերով.

գ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Թափուր պաշտոնի կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված զինծառայողին վճարվում են տվյալ պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը եւ այլ լրացուցիչ վճարներ:»:

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 2-րդ կետը «հարուցվելիս» բառից հետո լրացնել «եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս, ինչպես նաեւ նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս՝» բառերով.

բ) 1-ին մասի 7-րդ կետից «զորամասի (զինվորական կառավարման մարմնի) լուծարվելու կապակցությամբ,» բառերը հանել.

գ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս կամ նշված հաստատությունից հեռացվելիս կամ վերադառնալիս՝ 2 ամսից ոչ ավելի:».

դ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կադրային մարմնի տրամադրության տակ թողնելու կարգը եւ պայմանները սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 9-րդ կետում «զինվորական ծառայությունը սահմանափակելու» բառերը փոխարինել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման» բառերով.

բ) 9-րդ մասից «նախկին» եւ «3 տարուց ոչ պակաս ժամկետով» բառերը հանել.

գ) 10-րդ մասը հանել:

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի նախատեսված աղյուսակում սպայական կազմի զինվորական կոչումներից հանել «կրտսեր լեյտենանտ» բառերը.

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ավիացիայի (միայն բարձրագույն սպայական կազմինը), արդարադատության, բժշկական ծառայության զինվորական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «ավիացիայի», «արդարադատության», «բժշկական ծառայության» բառերը:»:

Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետը հանել:

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածը հանել:

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածում՝

ա)1-ին մասի 2-րդ կետում «բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական» բառերը փոխարինել «միջնակարգ» բառով.

բ) 2-րդ մասից «կամ սպաներով» բառերը հանել:

Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «մայորը» բառը փոխարինել «փոխգնդապետը» բառով.

բ) 4-րդ մասի «Զինվորական ծառայությունը սահմանափակելու եւ կալանքի տակ գտնվելու» բառերը փոխարինել «Հանցագործություն կատարելու համար կալանքի տակ գտնվելու եւ կարգապահական տույժ ստացած լինելու» բառերով, իսկ «վերը նշված» բառերը` «կալանքի տակ գտնվելու» բառերով:

Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 5-րդ կետը հանել.

բ) 2-րդ մասի 1-ին կետը «ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «զինվորական կոչումից զրկելու,» բառերով:

Հոդված 20. Օրենքի 39-րդ հոդվածում՝

ա) վերնագրի եւ 1-ին մասի «եւ տեղափոխման կարգով» բառերը փոխարինել «կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված եւ» բառերով.

բ) 1-ին մասի նախատեսված աղյուսակից «Կրտսեր» բառը հանել:

Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «եւ քաղաքացիական» բառերը հանել:

Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի խնդրանքով կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է տրվել մաս-մաս:»:

Հոդված 23. Օրենքի 45-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «՝ ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության դեպքում,» բառերով.

բ) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել:

Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի 3-րդ կետում «կին» բառը փոխարինել «ամուսին» բառով.

բ) 7-րդ մասը հանել:

Հոդված 25. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պատժի» բառը փոխարինել «այլ պատժի կամ զրկվել է զինվորական կոչումից:» բառերով:

Հոդված 26. Օրենքի 51-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) երկարամյա ծառայության կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքերում.».

բ) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) դատարանի դատավճռով ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի դատապարտվելու դեպքում.».

գ) 1-ին մասի 7-րդ կետում «հետագա» բառը փոխարինել «10 տարվա ընթացքում» բառերով.

դ) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերում.».

ե) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) իր հիմնավորված զեկուցագրով՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը):».

զ) 2-րդ մասի 2-րդ կետը «կադրերի» բառից առաջ լրացնել «կազմակերպչա-հաստիքային միջոցառումների կապակցությամբ» բառերով.

է) 3-րդ մասը հանել.

ը) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ, եթե՝»:

Հոդված 27. Օրենքի 52-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները հանել.

բ) 3-րդ մասի «արձակում կամ նոր պաշտոնի նշանակում են» բառերը փոխարինել «արձակումն իրականացվում է» բառերով.

գ) 5-րդ մասի առաջին պարբերությունում «սույն օրենքով նախատեսված դեպքերի:» բառերը փոխարինել «սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ եւ 9-10-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:» բառերով.

դ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Անհիմն դատապարտված եւ արդարացված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: