Armenian ARMSCII Armenian
Կ-1972-04.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի  նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «ժէ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժէ1-ժէ5» կետերով.

«ժէ1) թափոններ գոյացնող, վերամշակող եւ օգտահանող  օբյեկտների  ռեեստրային գրանցման հաշվետվությունների եւ ռեեստրի վարման գրքի ձեւերի հաստատումը.

ժէ2) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի եւ ռեեստրի վարման գրքի ձեւերի հաստատումը.

ժէ3)  թափոնի անձնագրի օրինակելի ձեւի հաստատումը.

ժէ4) թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձեւի հաստատումը.

ժէ5) Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների ցանկի հաստատումը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: