Armenian ARMSCII Armenian
Կ-1863-16.11.2017,05.12.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 22.3-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 149.16-րդ հոդվածով.

«Հոդված 149.16. Հաշտեցումը պաշտպանական որոշման վերաբերյալ դիմումներով

1.Հաշտարարության վերաբերյալ սույն գլխով նախատեսված դրույթները չեն տարածվում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հիման վրա եւ սույն օրենսգրքի 35.1-րդ գլխով սահմանված կարգով արձակված պաշտպանական որոշումների նկատմամբ:  Նշված դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջեւ հաշտեցումն իրականացվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 35.1 գլխով.

«Գլուխ 35.1 ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 201.1. Դիմում տալը

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ դիմումը տրվում է ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ դիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Հոդված 201.2. Դիմումի բովանդակությունը

1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ դիմումն ի լրումն սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսվող պահանջների, նաեւ ներառում է`

1) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կիրառվելու են Պաշտպանական որոշմամբ նախատեսվող սահմանափակումները.

2) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի դրույթները.

3) տեղեկություններ` պատասխանողի եւ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի միջեւ ընտանիքում եւ(կամ) արյունակցական կապերի մասին.

4) ընտանիքում բռնության իրական սպառնալիքի առկայությունը հիմնավորող տեղեկություննր.

5) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.

6) պատասխանողի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:

2. Առկայության դեպքում դիմումին կցվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պատասխանողի նկատմամբ ընդունված` ընտանիքում բռնության անթույլատրելիության մասին նախազգուշացման մասին եւ (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:

Հոդված 201.3. Դիմումի քննությունը

1. Պաշտպանական որոշման դիմումների քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:

2. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։ Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

5. Դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնում է դիմումը ստանալուց 3 օրվա ընթացքում:

6. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին դիմումը քննում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից 7 օրվա ընթացքում:

Հոդված 201.4. Դատական ակտը

1. Գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող հետեւյալ դատական ակտերը`

1) դիմումը բավարարելու եւ պաշտպանական որոշումը կայացնելու մասին.

2) դիմումը մերժելու մասին.

3) դիմումը մասնակի բավարարելու եւ դիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.

4) դիմումը մասնակի բավարարելու եւ դիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:

2. Դիմումի քննության ընթացքում առերեւույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու միջնորդությամբ:

3. Դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Պաշտպանական որոշումը դրանում նշված ժամկետից շուտ կարող է վերացվել դատարանի կողմից` ընտանիքում բռնություն գործադրած եւ ընտանիքում բռնության ենթարկված անձի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված հաշտության դեպքում: Ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը պաշտպանական որոշումը վերացնելու նպատակով դատարան ներկայացնում է դիմում եւ աջակցության կենտրոնի մասնկացությամբ կնքված հաշտության համաձայնությունը: Պաշտպանական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է առանց նիստ հրավիրելու:

5.Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաեւ ընտանիքում բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:

6. Որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը: Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝

1) ընտանիքում բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտությունը.

2) ընտանիքում բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնարարի կողմից:

7. Պաշտպանական որոշումը ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե դիմումը ներկայացվել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից, ապա նաեւ այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում որոշման պատճենները տրամադրվում են Ոստիկանությանը եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Լիազոր մարմնին եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե որոշումն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության եւ հոգեբարձության մարմնին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ