Armenian ARMSCII Armenian

Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-10732 -18.01.2011-ՏՀ-010/3



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «11.2-րդ» հոդվածով`

«Հոդված 11.2. Ազատ տնտեսական գոտու շահագործումից ստացված եկամուտը

Հարկվող եկամուտը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` անբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամտի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: