Armenian ARMSCII Armenian
Կ-207-07.12.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողության սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ, հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարնում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը եւ առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում է քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը եւ այլն) եւ լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:»:

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 81-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, ով վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է քննչական գործողության կատարմանը` դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը եւ արդյունքները հաստատելու համար:

Ընթերակա չեն կարող հրավիրվել հետաքննության եւ նախաքննության մարմինների աշխատակիցներից:»։

Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1 Միեւնույն անձը մեկ ամսվա ընթացքում միեւնույն գործով կարող է ներգրավվել որպես ընթերակա ոչ ավել, քան երկու անգամ։»:

Հոդված 4. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմինները եւ» բառերը փոխարինել «եւ տեղական ինքնակառավարման մարմինները,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 1881 -րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասեր.

«5. Քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը, բացառությամբ սույն հոդվածի 6–րդ մասով նախատեսված դեպքերի եւ սույն օրենսգրքի 240–րդ հոդվածով նախատեսված նամակագրության առգրավմանն ու զննմանը:

6. Զննմանն ընթերականեր չեն հրավիրվում եթե`

1) փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ եւ փաստաթուղթը (կամ դրա պատճենը) կամ առարկան կցված է քրեական գործին.

2) կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային եւ (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (sms) վերծանումների, աբոնենտների տվյալների, հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին.

3) սույն օրենսգրքի 241-րդ հոդվածով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռքբերված ձայնագրությունները կցված են քրեական գործին։»։

Հոդված 6. Օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ընթերակաների մասնակցությամբ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասում «Ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:» բառերը փոխարինել «Արտաշիրիմման ընթացքը եւ արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քննումը կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Եթե քննումը չի զուգորդվում քննվող անձին մերկացնելու հետ, ապա քննվող անձի համաձայնությամբ նրա մարմնի վրա առկա հանցագործության հետքերը կամ հատուկ նշանները լուսանկարահանվում կամ տեսաձայնագրառվում են:»:

Հոդված 9. Օրենսգրքի 221-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դիակը ճանաչման ներկայացնելու ընթացքը եւ արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասում «տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ» բառերը փոխարինել «նրա (նրանց) մասնակցությամբ» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 6-րդ մասում «Քննիչի կողմից ձայնագրության զննումը եւ լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետի մասնակցությամբ» նախադասությունը փոխարինել «Քննիչի կողմից ձայնագրության զննումը եւ լսումը անհրաժեշտության դեպքում կատարվում են մասնագետի մասնակցությամբ» նախադասությամբ:

Հոդված 15. Օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները:» նախադասությունը:

Հոդված 16. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Սերմնահեղուկի, մաշկի մանրադիտակային քերվածքների, քրտինքի եւ այլ արտաթորանքների նմուշներ ստանալը, որպես կանոն, կատարվում է միեւնույն սեռին պատկանող փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Դիակի, կենդանու, նյութի եւ այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշների ստացումը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ եւ (կամ) տեսաձայնագրառմամբ:»:

Հոդված 17. Օրենսգրքի 255-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ընթերականերին» բառը փոխարինել «փորձագետին» բառով.

2) 2-րդ մասի «Քննիչը՝ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, եւ ընթերակաների ներկայությամբ» բառերը փոխարինել «Քննիչը փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է,» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: