Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-10737
-18.01.2011-ՏՀ-010/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի «զ» եւ «է» ենթակետերը, «67.1-րդ, 67.2-րդ, 67.3-րդ» հոդվածները, 67.4-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 67.5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Սույն կետով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների վրա:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: