Armenian ARMSCII Armenian
Կ-2194-14.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) բժշկական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր հետազոտությունից եւ (կամ) բուժումից խուսափող անձանց.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետ.

«2.1) հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց.»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունում`

1) առաջին նախադասության մեջ «հետազոտելու» բառից հետո լրացնել «եւ (կամ) բուժելու» բառերը.

2)  երկրորդ նախադասությունում  «ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման» բառերը փոխարինել «ոչ հոժարակամ հոսպիտալացման» բառերով,  հանել «30-րդ գլխով» բառերը, իսկ «օրենսգրքի» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: