Armenian ARMSCII Armenian
Կ-2195-14.11.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 12-րդ կետում՝ «հարկադիր» բառը փոխարինել «ոչ հոժարակամ» բառերով.

2) 15-րդ կետից հանել «(հարկադիր)» բառը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասից, 15-րդ հոդվածի 3-րդ մասից, 6-րդ գլխի վերնագրից, 22-րդ հոդվածի վերնագրից, 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(հարկադիր)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքի» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով, իսկ «30-րդ գլխով» բառերը հանել:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: