Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1083-08.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության  2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 141-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածի սանկցիայի առաջին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով», իսկ երկրորդ մասի սանկցիայի «պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ

Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությամբ: «168 ժամ» թերթի 2011 թվականի փետրվարի 3-4 համարում նշված է, որ 2009 թվականի տվյալներով 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու փաստերի վերաբերյալ դատական 18 ակտերից միայն 3-ի դեպքում է որպես պատիժ նշանակվել օրենքով սահմանված ազատազրկումը իսկ մնացած դեպքերում սահմանվել է ընդամենը տուգանք: ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով 2000-2010 թթ. ընթացքում ընդհանուր իրավասության դատարաններում քննված գործերի վիճակագրության համաձայն սեռական բնույթի հանցագործություններից տուժել է շուրջ 100 անչափահաս: Ներկայացված օրինագծի համաձայն մասնավորապես հանվել են տուգանքի ձեւով պատժատեսակները եւ զգալիորեն խստացվել են ազատազրկման պատժաչափը: Օրինագծի հետագա քննարկումների արդյունքում հեղինակը պատրաստ է էլ ավելի խստացնել համապատասխան պատժաչափերը, ինչպես նաեւ կիրառել միջազգային պրակտիկայում տարածված սեռական հանցագործությունների համար զուգահեռաբար իրականացվող այլ պատժատեսակներ, որոնք կիրառվում են օրինակ Չեխիայում, Լեհաստանում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում: