Armenian ARMSCII Armenian
Կ-2342-22.12.2017-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 242-րդ հոդվածի վերանգրում եւ տեքստում «հսկողություն իրականացնող մարմինները» բառերը փոխարինել «վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 2422 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։