Armenian ARMSCII Armenian
Կ-050-06.07.2017,10.01.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 137.4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«137.4 Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը

1.Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանձ դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեuված արարքը կրկին անգամ կատարելը՝ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների տեղադրման) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանաջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի՝

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեuված արարքը կրկին անգամ կատարելը՝ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութանասունապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գավազդային վահանակների պահպանմանը կամ անվատանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով ութանասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով

4. Սույն հոդվածով նախատեuված արարքները տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել նոր խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր՝

առաջացնում է նախազգուշացում

Սույն մասով նախատեuված արարքը կրկին անգամ կատարելը՝ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով յոթանասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Սույն մասով նախատեuված արարքները տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով յոթանասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 150.5-րդ հոդվածը եւ 227.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի 150.6-րդ հոդվածի՝

1) վերնագրից եւ 1-ին մասից «ցուցանակների, գովազդային վահանակների» բառերը հանել.

2) սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր 150.10-րդ հոդվածով.

«Հոդված 150.10. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման եւ վերատեղադրման կարգի խախտումը

1. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

2. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի կամ տեխնիկական պայմանների խախտումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով,

3. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից եւ լուսավորումից որեւէ հաղորդակցուղու տեղադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետեւանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածում նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 7. Օրենսգրքի 244.9-րդ հոդվածի 1-ին մասը «56-58-րդ» թվերից հետո լրացնել «150.1-150.6-րդ հոդվածներով (միայն Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.10-րդ հոդվածով (միայն Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով)» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 123.5 հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.8-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9 հոդվածներով եւ 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: