Armenian ARMSCII Armenian
Կ-2371-15.01.2018-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38-րդ կետով.

«38) Սահմանում է Երեւանում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները:»:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ կետով.

«14.1) Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տալիս է Երեւանում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: