Armenian ARMSCII Armenian
Կ-2372-15.01.2018-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.1-րդ կետով.

«41.1) Սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները:»:

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: