Armenian ARMSCII Armenian
Պ-1871-20.11.2017,12.01.2018-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասի «18» թիվը փոխարինել «21» թվով:

Հոդված 2.

Օրենքի 14-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի «ը» կետի «5-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով» բառերը փոխարինել «6-րդ կամ 7-րդ մասերով» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել նոր` «թ» կետով.

«թ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը` խախտման առաջին դեպքի համար` երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար` տասը միլիոն դրամ:»,

3) 3-րդ մասի «նույն մասի «ա» եւ «ը» կետերում» բառերը փոխարինել «նույն մասի «ա», «ը» եւ «թ» կետերում» բառերով:

Հոդված 3.

1. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել նոր` «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը.»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: