Armenian ARMSCII Armenian
Կ-2393-23.01.2018-ԱՍ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը`» բառերով:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածում.

1) 1-ին եւ 2-րդ մասերում «պետական հսկողությունը» բառը փոխարինել «պետական վերահսկողությունը» բառով։

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածում.

1) վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «հսկողությունը» բառը փոխարինել «վերահսկողությունը» բառով։

2) 1-ին մասի «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»:

3) 2-րդ մասում «իրականացվում է» բառից հետո լրացնել «նաեւ» բառով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: