Armenian ARMSCII Armenian
Կ-23911-23.01.2018-ԱՍ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42.1-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի տված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 47.6 եւ 236 հոդվածները ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 230. Առողջապահական տեսչական մարմինը

1. Սույն օրենսգրքի 42, 42.1-43, 45-47.13, 80-86 (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիոնիկ կանոնների եւ նորմերի խախտումներ), 87 (առողջապահական տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար), 96.1, 152 հոդվածներով, 158-րդ հոդվածի տասնինը մասով, 173.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Առողջապահական տեսչական մարմինը։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: