Armenian ARMSCII Armenian
Պ-212-13.12.2017,01.02.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 6-րդ մասում`

1) «դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ» բառերը փոխարինել «նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: