Armenian ARMSCII Armenian
Կ-2631-09.02.2018-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 60.2-րդ եւ 60.3-րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 60.2. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնները խախտելը

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 60.3. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնների խախտումները չվերացնելը

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սույն օրենքի 60.2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կիրառելուց հետո լիազոր պետական կառավարման մարմնի՝ հաշվետվությունը ներկայացնելու գրավոր պահանջը ստանալուց հետո 10 աշխատանքային օրյա ընթացքում չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2423 -րդ հոդվածով.

«Հոդված 2423 . Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող լիազոր մարմինը

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 60.2-րդ եւ 60.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: