Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2648-12.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Ազգային անվտանգության մարմինների համակարգը

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների միասնական համակարգը կազմված է վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայությունից (այսուհետ՝ լիազորված մարմին), նրան ենթակա մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության եւ այլ ստորաբաժանումներից:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Լիազորված մարմինը

1. Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կառավարությունը:

2. Լիազորված մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ լիազորված մարմնի ղեկավարը:

3. Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության եւ քննչական մարմիններ:

4. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների եւ ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

5. Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ հոդվածներով.

«Հոդված 4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը եւ ազատումը

1. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

3. Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը՝ հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:

6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

8. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալները պաշտոնի են նշանակվում եւ ազատվում սույն հոդվածով սահմանված կարգով` լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:

9. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են՝

1) լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդությունը.

2) լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հոդված 4.2. Քննչական մարմինը

1. Քննչական մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով կազմակերպում եւ իրականացնում է նախաքննություն:

2. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է լիազորված մարմնի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից, 11-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից եւ 24-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից հանել «գերատեսչական նորմատիվ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով:

Հոդված 7. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները

1. Ազգային անվտանգության մարմինները լիազորված են՝

1) գաղտնի հիմունքներով համագործակցել դրա համար համաձայնություն տված անձանց հետ.

2) օրենքով սահմանված կարգով հետաքննություն եւ նախաքննություն կատարել, իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ունենալ եւ օգտագործել ձերբակալվածներին պահելու վայրեր.

3) ներթափանցել հետախուզական եւ այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.

4) օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում իրականացնել պետական վերահսկողություն, ինչպես նաեւ համակարգել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային եւ տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը, սահմանել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը.

5) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի եւ դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաեւ կազմակերպություններին ու քաղաքացիներին պատկանող կապի միջոցները` համարժեք հատուցմամբ.

6) հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու եւ ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաեւ դեպքի վայր մեկնելու համար, անհետաձգելի դեպքերում օգտագործել քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.

7) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, օրենքով սահմանված կարգով, մուտք գործել քաղաքացիներին պատկանող բնակելի եւ այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, եւ հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.

8) ստուգել քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.

9) ձերբակալել այն անձանց, ովքեր ներթափանցել են կամ ներթափանցվելու փորձ են կատարել հատուկ ռեժիմային օբյեկտների եւ պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաեւ ստուգել նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից բացատրություններ ստանալ, կատարել այդ անձանց զննում, նրանց իրերի ու փաստաթղթերի զննում եւ առգրավում.

10) սահմանված կարգով պետական մարմիններ եւ կազմակերպություններ առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել անվտանգության սպառնալիքների եւ այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված է լիազորված մարմնի իրավասությանը.

11) պետական մարմիններից եւ կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

12) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման եւ արդյունքների ամփոփման համար ունենալ տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման եւ տեխնիկական կենտրոններ.

13) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունենալ հատուկ նշանակության ստորաբաժանումներ.

14) անցկացնել քրեագիտական եւ այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.

15) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա, համագործակցել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակել օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ.

16) իրենց իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մասնակցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը եւ կնքել քաղաքացիաիրավական պայմանագրեր.

17) իրականացնել միջոցառումներ` ուղղված սեփական անվտանգության ապահովմանը (այդ թվում` լիազորված մարմնի համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելը), ազգային անվտանգության մարմինների պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործել տեխնիկական միջոցներ` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, հանցավոր խմբերի եւ առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.

18) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների անձի, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների եւ տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործել նախարարությունների, պետական այլ մարմինների եւ կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.

19) անցկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտություններ.

20) պայմանագրային հիմունքներով օգտվել կազմակերպությունների ծառայողական շինություններից, ինչպես նաեւ քաղաքացիների բնակելի եւ այլ շինություններից.

21) կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ համապատասխան ուսումնական հաստատություններ.

22) հատուցմամբ կամ անհատույց իրականացնել կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.

23) վարչապետին եւ նրա հանձնարարությամբ այլ պետական մարմիններ եւ կազմակերպություններ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.

24) բացահայտել, կանխել, խափանել Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական եւ այլ քայքայիչ գործունեությունը.

25) հետախուզական տեղեկություններ հավաքել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական եւ պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

26) բացահայտել, կանխել եւ խափանել իրենց քննչական ենթակայությանը վերապահված, ինչպես նաեւ օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած այլ հանցագործությունները, իրականացնել այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

27) բացահայտել, կանխել եւ խափանել ահաբեկչական գործողությունները.

28) մշակել եւ պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ` ուղղված գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների մարմիններում կոռուպցիոն երեւույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց եւ կազմակերպությունների դեմ պայքարին..

29) իրենց իրավասության սահմաններում ապահովել անվտանգությունը Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական այլ մարմիններում եւ հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում.

30) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, ֆինանսների եւ արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաեւ առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.

31) իրենց իրավասության սահմաններում մասնակցել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմինների անվտանգության ապահովմանը.

32) մասնակցել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը եւ իրականացմանը, վերահսկել պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով միջոցառումներ իրականացնել` կապված քաղաքացիներին պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու հետ.

33) անցկացնել միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների եւ քաղաքացիների անվտանգության ապահովմանը.

34) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.

35) իրենց իրավասության սահմաններում, մյուս պետական մարմինների հետ համատեղ, մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների եւ հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը.

36) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնել հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների եւ ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները եւ ռադիոալիքները.

37) օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն եւ քաղաքացիությունը դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու նրա սահմաններից դուրս գալուն, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.

38) պահպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.

39) մասնակցել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային եւ տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը եւ իրացնել դա: Ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կառավարական կապով եւ հատուկ կապի այլ տեսակներով ապահովել վարչապետին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց.

40) իրականացնել ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը.

41) օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը.

42) հակահետախուզական գործունեության կազմակերպում ու իրականացում, հակահետախուզական միջոցառումների անցկացման եւ դրանք իրականացնելիս գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգի որոշում, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ եւ կազմակերպություններ ներթափանցման կարգի սահմանում.

43) աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաեւ դրանց կառավարման մարմինների մարտունակության եւ մարտական պատրաստության պահպանմանն ու ամրապնդմանը.

44) ստանալ, մշակել, վերլուծել Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը, կանխատեսել դրա վտանգը.

45) օրենքով սահմանված կարգով ռազմական դրության ժամանակ մասնակցել իրականացվող միջոցառումներին.

46) սահմանել ազգային անվտանգության մարմիններում իսկական եւ պայմանական անվանումների կիրառման եւ շնորհման կարգը.

47) օրենքով սահմանված կարգով սահմանել հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներ եւ նորմեր.

48) իրենց իրավասության սահմաններում հրապարակել ազգային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ ակտեր ու վերահսկել պետական մարմինների եւ կազմակերպությունների կողմից դրանց կատարումը.

49) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղել օտարերկրյա պետություններ` այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով.

50) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ օրինական շահերը, ամրապնդել հանրապետության պաշտպանունակությունը.

51) իրազեկել վարչապետին ու վերջինիս հանձնարարությամբ, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին.

52) ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը եւ իրենց իրավասության սահմաններում պայքարել տնտեսական հանցագործությունների դեմ.

53) ռադիոհաճախականությունների բաշխումը եւ նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանալ ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաեւ վարձակալել Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.

54) ապահովել նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, նախարարությունների, ինքնավար մարմինների, տարածքային կառավարման մարմինների, դատական իշխանության մարմինների, կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը (բացառությամբ դիվանագիտական փոստի).

55) փոխադրել պետական եւ դիվանագիտական մարմինների հատուկ կարեւորության, հույժ գաղտնի, գաղտնի ու այլ ծառայողական թղթակցությունները, ապահովել դրանց պահպանումը.

56) լիազորված մարմնում գործունեության համակարգման եւ արդյունքների ամփոփման համար ստեղծել կապի, տեղեկատվական եւ տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաեւ կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանել լիազորված մարմնի գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային եւ այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգը.

57) իրենց իրավասության սահմաններում ընդհանրացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել, մասնակցել համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս իրականացնել ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարում.

58) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանել լիազորված մարմնում գործավարության եւ արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջները.

59) մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումներ եւ հաղորդումներ.

60) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում կազմակերպել, իրականացնել եւ վերահսկել տեխնիկական հետախուզություններին հակազդման հատուկ միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացումը.

61) հանցավոր ոտնձգություններից ապահովել ազգային անվտանգության մարմինների զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի, այդ մարմիններին աջակցող անձանց, ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների եւ հարազատների կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության, ինչպես նաեւ գույքի պաշտպանությունը.

62) կազմակերպել քաղաքացիների ընդունելությունը, իրենց իրավասության սահմաններում քննարկել նրանց առաջարկությունները, դիմումները եւ բողոքները.

63) սահմանված կարգով պատրաստել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.

64) մասնակցել սպառազինության եւ հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը, իրականացնել սպառազինության եւ հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաեւ դրանց մատակարարման եւ վերանորոգման պատվերների տեղաբաշխում.

65) իրենց իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա համագործակցել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ, լիազորված մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակել օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ.

66) մշակել եւ ներկայացնել առաջարկություններ` հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ.

67) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում «ներքին գործերի նախարարության» բառերը հանել, իսկ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասերում եւ այլ» բառերը փոխարինել «այլ զորքերում եւ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նորմատիվ ակտերով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.

2) 9-րդ մասը «պայմանագրերի» բառերից հետո լրացնել «, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության» բառերով:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 5-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով.

2) 6-րդ պարբերությունից հանել «գերատեսչական նորմատիվ» բառերը.

3) 9-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:

Հոդված 14 Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «անօրինական» բառը, իսկ «գործողությունները» բառից հետո լրացնել «անգործությունը եւ որոշումները» բառերը:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով:

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը՝ Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 159-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:

Նշված կարգավորման համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն՝ նախարարությունների ցանկը ենթակա է սահմանման այլ օրենքով, անհրաժեշտություն է առաջանում որոշել պետական կառավարման համակարգի այլ մարմինների շրջանակը, դրանց կարգավիճակը եւ սահմանել պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության վերաբերյալ ընդհանուր դրույթներ:

Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Միաժամանակ, պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման արդյունքում առաջանում է բազմաթիվ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ պայմանավորված համապատասխան մարմինների կարգավիճակի փոփոխությամբ եւ լիազորությունները միայն օրենքներով սահմանելու սահմանադրական կարգավորումներով:

Վերոշարադրյալը վկայում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման եւ հարակից օրենքները վերջինիս համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացունմներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝

1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը,

2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,

3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,

4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:

5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը եւ դրանց կազմավորման կարգը, ինչպես նաեւ կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն Արա Բաբլոյանին


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N -Ա որոշամբ անհետաձգելի համարված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ