Armenian ARMSCII Armenian
Կ-2684-15.02.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում եւ ամբողջ տեքստում «պետական պաշտոններ» բառերը փոխարինել «պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «պետական պաշտոն» բառերը փոխարինել «պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածում «հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով.

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող հետեւյալ անձանց վրա.

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. վարչական պաշտոն զբաղեցնող,

գ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

դ. ինքնավար պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի եւ խորհրդի անդամների,

ե. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների.

2) պետական մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 30-րդ հոդվածի դրույթները:

2. Հանրային իշխանության մարմիններում, բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի չափերը եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում եւ ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են:

3. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը համապատասխանաբար սահմանում են Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

4. Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով:

5. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 եւ ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններ անցկացվելու դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ծախսերում:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած) զինծառայողներին տրվում է ամսական վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը.

2) 6-րդ մասը «, ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` Սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին)» բառերը:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

Հոդված 8. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Պետական պաշտոն եւ այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Պետական պաշտոն եւ այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ անդամները վարձատրվում են սույն օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով, եթե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկող հավելավճարից վճարվում է միայն առավել բարձրը:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»:

Հոդված 13. Օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։»:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը.

2) 2-րդ մասի «Պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության» բառերով, «ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի համակարգերում» բառերը` ազգային անվտանգության ծառայության համակարգում» բառերով, «ոստիկանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում» բառերը` «ոստիկանության համակարգում» բառերով.

3) 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ եւ 6-րդ մասերից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «դեպքի,» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ինչպես նաեւ քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով»:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի հավելված 1-ով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի հավելված 1-ով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։» բառերը:

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի հավելված 1-ով։» նախադասությունը.

2) 3-րդ մասի «օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող» բառերը:

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Պետական ծառայության մարմինների համար» բառերը փոխարինել «Պետական իշխանության մարմիններում» բառերով.

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող աշխատանքների համար քաղաքացիական ծառայողը աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցների հաշվին կարող է պարգեւատրվել, եթե բավարարել է հաստատված գնահատման անհատական ցուցիչները:»:

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածի 6.3-րդ մասից, 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի)» բառերը, իսկ 28-րդ հոդվածի 1-ին մասից՝ «կարճաժամկետ» բառը:

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածից հանել «հանրապետական գործադիր մարմինների» բառերը:

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով:

Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում, կարգով պետական ծառայողը վարձատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան ղեկավար պաշտոնների 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:»:

Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:»:

Հոդված 25. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 9

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը

1. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

2. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման համար հիմք են ընդունվում պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների` սույն օրենքով սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափերը:»:

Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը սույն հոդվածով սահմանված կարգով պահպանվում է, եթե նրա պաշտոնը չի փոխվում, սակայն փոխվում է հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակը, եւ այդ սանդղակում բացակայում է վերջին պաշտոնում նրա հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակիցը: Այս դեպքում տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի (համապատասխան սանդղակի 11-րդ մակարդակի գործակից) եւ բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից:»:

Հոդված 27. Օրենքի հավելված 1-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

Հոդված 28. Օրենքի հավելված 2-ն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 29. Օրենքի 6-րդ հավելվածում վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը հանել:

Հոդված 30. Օրենքի 9-րդ հավելվածում՝

1) աղյուսակի «Պետական ծառայություն, բացառությամբ դիվանագիտական, հարկային, մաքսային եւ հարկադիր կատարման ծառայությունների» բառերը փոխարինել «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային, մաքսային եւ հարկադիր կատարման ծառայությունների» բառերով.

2) աղյուսակը «Դիվանագիտական ծառայություն» բաժնից առաջ լրացնել նոր բաժնով` համաձայն հավելված 2-ի:

Հոդված 31. Պետական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի տեղակալների պաշտոններն օրենքով սահմանված կարգով վարչական պաշտոն դառնալու եւ այդ պաշտոնները նրանց կողմից զբաղեցվելու դեպքում նրանց պաշտոնային դրույքաչափը որոշվում է սույն օրենքի հավելված 1-ի համապատասխան գործակցով, իսկ նախկին եւ ներկա պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նրանց վճարվում է որպես լրավճար, իսկ նախկին պաշտոնում բարձր դասային աստիճանի համար սահմանված հավելավճարը չի վճարվում:

Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Հավելված 1

Հավելված 2