Armenian ARMSCII Armenian
Կ-2524-26.02.2018-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ազգային վիճակագրական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը: