Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11151-05.04.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացներ հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Մանրածախ առեւտրի ոլորտում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակի պարենային ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մանրածախ գների վերին շեմը կամ կիրառվող առեւտրային վերադրի չափը գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ`  սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2442 հոդվածի առաջին պարբերությունում «տասիններորդ» բառից հետո լրացնել «քսանութերորդ» բառով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը `

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առեւտրի ոլորտում ապրանքային շարժի մեծածախ- մանրածախ  շղթայում սպառողական ապրանքների գնագոյացման կարգավորման, բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովման արդի պահանջով եւ բխում է մանրածախ շուկայում գնագոյացման դժվար կառավարելիությունից:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները`

-Ընթացիկ իրավիճակը `

Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճը իր որոշակի ազդեցությունն է թողնում հանրապետության սպառողական շուկայում գնագոյացման վրա: Դա տեղիք է տալիս հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իսկ որոշ դեպքերում ավելի բարձր  քան միջազգային շուկայում գնային տատանումները:

Արդյունքում` հանրապետության մանրածախ շուկայում թելադրվում է առաջարկ-պահանջարկ շղթայում չհիմնավորված գնային քաղաքականություն.

-Խնդիրները `

Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճի պարագայում  թելադրվող եւ չհիմնավորված գնաճի կանխում` մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը `

Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում վարվում է ոլորտի կարգավորմանն ուղղված քաղաքականություն:

Կարգավորման նպատակը եւ բնույթը `

-Կարգավորման նպատակը `

Պետական կարգավորման լծակների կիրառմամբ կանխել չհիմնավորված գնագոյացումը եւ պաշտպանել հասարակությանը տնտեսական ցնցումներից:

-Բնույթը `

Օրենսդրական կարգավորում, այդ թվում` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծեր:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ կառավարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, շահագրգիռ մարմիններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձիք:

Ակնկալվող արդյունքը `

Չհիմնավորված գնագոյացման կանխում, հասարակության տնտեսական շահերի պաշտպանություն:

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող միջոցառումները`

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող կառավարության որոշումների կամ այլ ակտերի ցանկը եւ ժամանակցույցը`

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս` ՀՀ կառավա-րության որոշում, 1 ամիս: