Armenian ARMSCII Armenian
Կ-26450-06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Ռազմարդյունաբերության կոմիտեն

1. Ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Ռազմարդյունաբերության կոմիտեն`

1) մասնակցում է`

ա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակմանը.

բ. ռազմական կարիքների համար պետական պատվերի եւ դրա ձեւավորման կարգի նախագծերի մշակմանը.

գ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծերի մշակմանը.

դ. ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծերի մշակմանը.

ե. պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագծի մշակմանը.

զ. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման եւ վարման կարգի նախագծի մշակմանը.

է. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական եւ արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգի նախագծի մշակմանը.

ը. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգի նախագծի մշակմանը.

թ. ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների նախագծի մշակմանը.

ժ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգի նախագծի մշակմանը.

ժա. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկի նախագծի մշակմանը.

Ժբ. գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգի նախագծի մշակմանը.

ժգ. յուրաքանչյուր պետական պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառման կարգի նախագծի մշակմանը:

2) իրականացնում է`

ա.ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը.

բ.ա ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարումը.

գ. ՌԱՀ-ի ոլորտային ծրագրերը.

դ. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը.

ե. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը.

զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր կնքած կազմակերպության գրանցումը ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում՝ դիմումը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.

է. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների եւ առաջադրանքների կատարումը.

ը. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջեւ համագործակցության կազմակերպումը.

թ. ռազմարդյունաբերական կլաստերների ստեղծումը.

ժ. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական եւ նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը.

ժա. ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.

ժբ. ռազմարդյունաբերական բնագավառի միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորումը.

ժգ. ռազմատեխնիկական համագործակցությունը.

ժդ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը.

Ժե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը.

Ժզ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը.

ժէ. 50% եւ ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումը.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ Կառավարության, վարչապետի եւ Անվտանգության խորհրդի որոշումները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: